Էդվարդ Աթայան


Мизерны концепции, относящие к природе Бога лишь аксиологически положительную часть сущего, что означало бы: присуствие и власть Бога ограничивается лишь половиной мира. Бог, не являющийся, где нужно (а ведь , при исвестных условиях нужно везде), Сатаной или неким определенным спекулянтом, или вообще негодяем, есть нонсенс. Другое дело, что в качестве положительного Бога он в состоянии подчинить себе сатанинское начало, зло, уродство и т.д. Однако естественно, что в качетсве отрицательного Бога он должен действовать противоположным образом — подчинять добро злу… И каждая муха, ее столкновение с оконным стеклом, или зуб, выпавший у дворника, ведь тоже Боги.6
Թարգմանությունը՝

Չնչին են կոնցեպցիաները, որոնք Աստծո բնույթին դասում են գոյի միայն ակսիոլոգիական դրական մասը, ինչը կնշանակեր. Աստծո ներկայությունը և զորությունը սահմանափակվում է միայն աշխարհի կեսով: Աստված, որը որտեղ պետք է (իսկ հայտնի պայմաններում այն պետք է ամենուր) ի հայտ չի գալիս որպես Սատանա կամ մի որոշակի սպեկուլյանտ կամ առհասարակ սրիկա, նոնսենս է: Այլ բան է, եթե որպես դրական Աստված նա ի վիճակի է իրեն ենթարկեցնել սատանայական սկիզբը, չարը, այլանդակությունը և այլն: Սակայն բնական է, որ որպես բացասական Աստված նա պետք է գործի հակառակ ձևով՝ բարին ենթարկեցնի չարին… Եվ յուրաքանչյուր ճանճ, նրա բախումը պատուհանի ապակուն կամ դռնապանի ընկած ատամը հո նույնպես Աստվածներ են:

Արժանի լինենք մեր տառապանքներին և ամբոխը հաղթահարելով՝ դառնանք պարզապես մարդիկ, մի բան, ինչը ըստ երևույթին շատ ավելի դժվար է, քան սատանա կամ հրեշտակ լինելը: Քանզի մարդն այն գերխնդիրն է, որ Աստված դրել է իր իսկ առջև՝ ինքն իրեն արդարացնելու կամ վերջնականապես դատապարտելու համար:1

Достигший свободы от своего Бога Атман дарует свободу от себя своему богу.2

Մարդու մեջ պատժում ենք արատը, այլ ոչ մարդուն, մարդուն պատժելը դուրս է անգամ Աստծո իրավասությունից, որովհետև Աստված ինքն է մարդուն պարգևել բարու ու չարի միջև ազատ ընտրության հնարավորությունը՝ ինքն իրեն ասես կամավոր զրկելով դատապարտելու կասկածելի մենաշնորհից:3

Ոգեղեն սերմերը, մարմնեղենների նման, կարող են այդպիսին մնալ ու ծլել միայն խավարի ու լռության առեղծվածայնությամբ տոգորված միջավայրում:4

Այս աշխարհում եղած միակ թանձրանցական ռեալությունը իրապպես գոյող անհատն է: Մասնագիտությունը, կուսակցությունը ազգը և այլն, անբովանդակ ու մեռյալ հասկացություններ են, երբ մտածելի են առանձին անհատներից դուրս՝ վերածված ինքնուրույն գոյությամբ օժտված սկզբունքների: Նման վերացարկումների ողջ վտանգավորությունը մեզ հստակորեն տեսանելի դարձավ մեր երկրին բռնությամբ պարտադրված կեղծ սոցիալիզմի օրինակով. անհատին սոցիալական կապանքներից ազատագրելու ազնիվ նպատակ հետապնդած մարքսյան տեսությունը, հենց վերացական-գրասենյակային բնույթի պատճառով վերածվեց իր հակադրությանը՝ անհատին դարձնելով ապանհատականացված սոցիումի ստրուկ: Նույնը միշտ էլ տեղի է ունեցել, երբ անհատը կախման մեջ է դրվել «պետություն», «կրոն» և այլ մտացածին, բայց իրականում վտանգահարույց ուժերից: Նույնը վերաբերում է նաև «ազգ» հասկացությանը: Այսպես, ազգային ծրագիրը ևս վտանգավոր վերացարկում է, եթե կառուցվում է ոչ թե իրականության եռուզեռում, այլ մարդու մտքում, ուստի չի արտացոլում իրական ազգակերտ անհատների շահերն ու փափագները՝ իմաստավորված նաև տարբեր ազգերի ոգեղեն, քաղաքական, տնտեսական բնույթի ու համակեցության, համամարդկային արժեքների հաշվառմամբ:5

6 Эдуард Атаян, Душа и ее отоброжения. Москва, evidentis, 2012. ст 73.
1 Էդվարդ Աթայան, Հոգի և Ազատություն. հոդվածներ և թարգմանություներ: Երևան, Սարգիս Խաչենց, 2005, 622 էջ: Էջ 560:
2 Эдуард Атаян, Душа и ее отоброжения. Москва, evidentis, 2012. ст 64.
3 Էդվարդ Աթայան, Անկախության իմաստը. հոդվածներ և թարգմանություններ: Երևան,Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, 2010, 301 էջ: Էջ 139:
4 Էդվարդ Աթայան, Անկախության իմաստը. հոդվածներ և թարգմանություններ: Երևան,Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, 2010, 301 էջ: Էջ 69:
5նույն տեղում, Էջ 138:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Միտք-ում և պիտակվել , , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

One Response to Էդվարդ Աթայան

  1. Ծանուցում՝ մարդահայ | Մազե կամուրջ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s