տխուր եմ


տխուր եմ-կրկնում եմ
փակում գիրքը
բացում ֆեյսբուքը
հոգնել եմ
տխուր եմ,-
խոստովանում եմ
փակում ֆեյսբուքը
չեմ բացում գիրքը
ուրիշ ժամանակ եմ ուզում
ուրիշ տարածություն
իմ աշխարհն եմ ուզում
արի մեռնենք
վախենում եմ,-առարկում եմ
վախենում եմ մահից
էլի կխաբի
կտանի կգցի նույն տեղը
կբերի կգցի էլի այստեղ
հիմա
էլի նույնն եմ
էլի տխուր եմ

Այս նյութը հրատարակվել է պոեզիա-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն