Էլեկտրոնները, ֆոտոնները, մյուսոնները ծագել են հայերից


 

Հրավիրում ենք աշխատանքի, մանրամասները՝ ստորև

Էլեկտրոնները, ֆոտոնները, մյուսոնները ծագել են հայերից

Նեյտրինոյի կիսանդրու նախնական մոդելը (ըստ Վիքիպե Ձյայի http://en.wikiquote.org/wiki/File:Poi_circles.jpg )

Նեյտրինոյի կիսանդրու նախնական մոդելը ըստ Վիքիպե Ձյայի

Էլեկտրոնները1, ֆոտոնները2, մյուսոնները3 ծագել են հայերից: Այդ մասին վկայում են գիտական ֆիզիկայի ամենավերջին նվաճումները: Արդյունքներն ամփոփվել են ըստ սյուրարդիական գիտափորձի, որը վերաբերում էր հայածնի4 ատոմի սպեկտրային գունահաճախագծերի սուսումնասիրությանը, ինչն իր հերթին փոխում է մեր պատկերացումները ծիածանի մասին5: Ըստ այդ սուսումնասիրության՝ տարրական մասնիկները առաջացել են դեռևս փորձնականորեն չդիտված տարրի՝ հայոնի6 միջուկային տրոհումից7:

Մարդկության պատմության մեջ մեծագույն նշանակություն ունեցող այս հայտնագործության պատվին որոշում ընդունվեց է ՀՀ քաղաքամոր սրտում՝ նախկին Լենինի արձանի գտնվելու վայրում, տեղադրել նեյտրինոյի8 կիսանդրին: Այս որոշումը, բացի տուրիստական, կրթական, մշակութային և ազգապահպանման խնդիրներից, մասամբ լուծում է նաև գործազրկության հիմնահարցը, քանի որ նեյտրինոյի արժանահավատ պատկերը ստանալու համար աշխատանքի են հրավիրվում բնորդներ: Պահանջվող հատկանիշները՝ արծվաքիթ, գեղագանգուր, 180-30-909 առավելագույն սահմանները չգերազանցող: Աշխատանքային ժամերը՝ բոհեմային, ըստ մուսայի տրամադրության, աշխատավարձը՝ ժամավճարային, 120 դրամ/ժամ10: Աշխատանքը երկարաժամկետ է, մասնագիտական աճը երաշխավորվում է11:

ՀԳ: Պահանջե՛ք աշխատանքային պայմանագիր, դուք հո ստրուկ չե՞ք12:

1 էլեկտրոն – ֆերմիոն՝ կիսաամբողջ սպինով տարրական մասնիկ
2 ֆոտոն – բոզոն՝ ամբողջ սպինով տարրական մասնիկ
3 մյուսոն – բոլոր ֆերմիոնները, բոլոր բոզոնները, ինչպես նաև մյուս՝ գիտությանը դեռևս անհայտ մասնիկները: Անվանումը գալիս է հին հայերեն «միւս»՝ այլ, ուրիշ բառից և «ոն» գոյականակերտ վերջածանցից (համեմատիր՝ ծամոն, թերթոն, կրճոն, գողոն, պարոն, թափոն, գազոն, նեոն և այլն): Քանի որ անկասկած է ամբողջից և կիսաամբողջից տարբեր այլ թվերի գոյությունը (օրինակներն անթիվ են՝ pi, արմատ 2 , բնական հիմքով լոգարիթմ, 1/3 և այլն), ուրեմն անկասկած է այլ՝ ոչ ամբողջ և ոչ կիսաամբողջ սպիներով մասնիկների գոյությունը: Մյուսոնների շարքին է պետք դասել նաև «մութ մատերիան» և դրանով պայմանավորված «մութ դաշտերն» ու «մութ ուժերը»՝ որպես հինգերորդ՝ հիմնարար փոխազդեցություն: Մյուսոնների այլ՝ տարածված անվանումը «արիոն»-ն է:
4 հայածին – հիպոթետիկ իներտ տարր, միջանկյալ դիրք է գրավում հելիումի և ունունոկտիումի միջև: Ըստ այդմ, կարգաթիվը մեծ է 2-ից և փոքր է 118-ից, կամ, ինչն ավելի հավանական է, փոքր է 2ից և մեծ է 118-ից, քանի որ 2-118 կարգաթվով իներտ տարրերը արդեն զբաղեցրել են իրենց տեղը տարրերի պարբերական համակարգում: Հայածինի խիստ յուրահատուկ հատկանիշներից է այն, որ օդից թեթև է և պայթյունավտանգ, ինչի շնորհիվ էլ հայտնաբերվել է:
5 Մասնավորապես, դրանից բխում է նաև ծիածանի ութերորդ գույնի առկայությունը, ինչը մինչև այժմ դիտել չի հաջողվել: Ենթադրվում է, որ մարդկությանը մինչ այժմ անհայտ այդ գույնը կկոչվի եռագույն՝ ՀՀ եռագույնի պատվին:
6 Հայոն – տարրական մասնիկ, սպինը դեռևս ճշտված չէ, ամենայն հավանականությամբ՝ մյուսոն:
7 Հայոնի դեպքում թերևս դժվար է խոսել «միջուկի» մասին, քանի որ ըստ նախնական տվյալների, հայոնը և իր միջուկը նույնական են: Հայոնը լիարժեք քիմիական տարր է, միևնույն ժամանակ կազմությամբ հանդես է գալիս որպես ատոմի միջուկ: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ Մեծ Պայթյունին պահին տիեզերքի վիճակը՝ սինգուլյարությունը, իրականում մեկ հայոն է: Ուստի տիեզերքը առաջացել է հայոնից:
8 Նեյտրինո – տարրական մասնիկ, «մասնիկ-ուրվական»: Մինչ այժմ տեսնել չի հաջողվել: Տիեզերքի հիմնական տարրերից:
9 Հասակ-տարիք-քաշ
10 12 ժամյա աշխատանքային օրվա կտրվածքով մոտ 120*12*30=43200, բոնուսային, պարգևավճարներ
11 Հայոնի սպինը ճշտելուց հետո նախատեսվում է նեյտրինոյի կիսանդրին փոխարինել տարրական մասնիկների ամբողջական տոհմածառով: Ի դեպ, փնտրվում են նախագծի հովանավորներ, ցանկալի է՝ բարձր :
12 Մեկ ազգ, որ կոչվի հորդորակ
13 Վիքիպե Ձյա

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Էլեկտրոնները, ֆոտոնները, մյուսոնները ծագել են հայերից

  1. Ծանուցում՝ Բաց նամակ Վերներ Հայզենբերգին | Մազե կամուրջ

  2. Ծանուցում՝ մարդահայ | Մազե կամուրջ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s