հարցուփորձություն


Մրգավաճառուհին, որից երկու ամիս է՝ առևտուր եմ անում, այս անգամ չդիմացավ.
— Աշխատո՞ւմ ես,- աղոտ ժպիտով մանրը մեկնելով՝ հարցրեց:
-Ըհը՛,- մի ձեռքով մանրը, մյուսով տոպրակները վերցնելով՝ պատասխանեցի:
— Որտե՞ղ,- ժպիտը տարածվեց:
— Երևանում,- ոտքս խանութի շեմից դուրս դնելով՝ հայտարարեցի:
— Ի՞նչ,- շարունակեց ժպտալ:
— Ծրագրավորող,- կիսով չափ հետ շրջված՝ ասացի ես ու առաջ նետվեցի:
— Մալադեց քեզ,- թիկունքիս խրախուսանքով ժպժպտաց նա,- ես գիտեի՝ դպրոցական ես:
Երախտագետ ժպիտով հետ նայելով՝ սլացա հեռու:
Հաջորդ հարցը լինելու է՝ «աշխատավարձդ ինչքա՞ն է» (էլի մալադեց քեզ), հաջորդը՝ «ամուսնացած ե՞ս» (տաշած քարը գետնին չի մնա), հաջորդը՝ «անունդ ի՞նչ ա» (իմն էլ), հաջորդը՝ «որտեղ եք մնո՞ւմ» (տնգլիստնգլին ճանաչո՞ւմ ես), հաջորդը՝ «ո՞ւմ էրեխեն ես» (տնգլիստնգլը)… հաջորդը… Թեյլորի շարքի n-րդ անդամով դեպի անվերջություն:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s