Մարմինս փխրուն է


Մարմինս փխրուն է,
կիսաթափանցիկ,
հոգիս՝ բեռ ու բնակարան.
հարմարվել ենք,
ճամփորդում ենք
լաբիրինթոսում չգծված ուղիների:
Ասում են՝ ուղին ոլորուն է,
մոլորուն,
թափառիկ,
անկանխատեսելի:
Ասում են՝ կյանքը ուղի է,
ես գիտեմ՝ կյանքը ուղի է
ուղիղ,
ընտրությունները բեկբեկում են այն
անդադար,
դարձնում շանթաձև:
Շողշողուն
հետքս, որ թողնում եմ աշխարհում,
երբեմն
ընդառաջ է գալիս ինձ,
հատվում են ուղիները
իմ և իմ,
բայց ես առաջ եմ գնում
միշտ
լաբիրինթոսում հնարավոր ճամփաների:
Երբեմն
իջեցնում եմ բեռը ուսերիս,
թողնում հոգիս դատարկ,
մարմինս մեկնում արևին,
ինքս ինձ ասում.
ուշադիր,
մարմինը խոցելի է առանց կարծր հոգու.
աչքդ վրան պահիր,
չհափշտակի
սատանան, իսկ մարմինդ
մնա արևին,
հող դառնա՝
ինչով սնվում էր:
Խխունջ եմ:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է պոեզիա-ում և պիտակվել , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

One Response to Մարմինս փխրուն է

  1. Ծանուցում՝ խխունջ | Մազե կամուրջ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s