գնա մշակույթի նախարարությանը հարցրա


Ուշի էինք գնացել: Նորից: Նախորդ գնալուց մի ամիս էր անցել:
Ուշիում անհամեմատ խաղաղ է՝ հարևան Օհանավանի համեմատ, սակայն ոչ միշտ. պատահել է, որ նույն օրվա մեջ մեզանից բացի էլի այցելուներ են եկել-գնացել:
Այս անգամ անակնկալի եկանք: Հենց եկեղեցու մուտքի մոտ մի քանի տղամարդ էին կանգնած, ու մի շուն: Մեկի ձեռքին երկար ինչ-որ գործիք էր: Թվաց, թե որոշակի հետազոտություն են անում: Կասկածելի էին հենց առաջին հայացքից:
— Բարև ձեզ:
— Բարև ձեզ:
Բարևն այնպես սառն էր, որ որ կողքներով անցանք-գնացինք շփոթված: Գայանեն մտավ սբ. Սարգիս, ես դրսում մնացի՝ մուտքի մոտ: Տղամարդկանցից մեկը գործիքը ձեռքին քայլում էր՝ դրա մի ծայրը հողից քիչ բարձր պահելով: Վերջապես հասկացա, թե ինչու էին կասկածելի:
Գործիքը մի քանի անգամ ծնգաց: Տղամարդը անշարժ պահեց այն, ծնգծնգոցը շարունակվում էր:
Գուգո՜, Աշո՜տ, արի կոֆեդ խմի,- ձայնեցին նրան՝ իմ կողմը նայելով:
Անունը չմտապահեցի:
Նա շուռ եկավ, ընկերոջ հայացքի ուղղությամբ նայելու, տեսավ ինձ, գլխով արեց ընկերոջը, իբր հասկացա, նստեց հողից աննշան բարձր մի քարի, որովհետև կոֆեն արդեն խմել-վերջացրել էին. երբ դեռ նոր մոտեցել էինք, բոլորի ձեռքին բաժակներ կային: Ոչինչ չասող ու չհիշվող արտահայտություններով սկսեցին խոսել միմյանց հետ:
Ես ու Գայանեն քայլեցինք եկեղեցուց դեպի արևմուտք, շրջանաձև դասավորված բեկորների ուղղությամբ, բարձրացանք դրանցից էլ ավելի վերև: Նեղված էինք. մի ժամի չափ Ուշին վայելելու հույսով էինք եկել:
Մի-երկու րոպե անց մարդկանցից մեկը եկավ մեր ուղղությամբ, հեռվից նայեց, հետ գնաց:
— Մարդ ա գալիս ես կողմ:
— Հա, հետ գնաց:
— Հիմա ի՞նչ, մեր տեղը թողնենք, էստեղ հաց ուտե՞նք:
— Իյա, ոչ մի դեպքում, գնում ենք մեր տեղը:
— Տեսնես ի՞նչ են պեղում, էլի հերթական «վերանորոգությունն» են անելո՞ւ:
— Գայ, գիտես, մի տեսակ ինձ դուր չեկան, շատ կասկածելի են, ու համ էլ պեղումներ չեն անում, մետաղ են ման գալիս:
— Լո՞ւրջ ես ասում, գնանք հարցնենք:
— Ըհը՛:
— Լսի, մտածում եմ չարժի՞ ձայնագրել:
— Հա՜, արժի: Հիմա միացնեմ:

Արդեն որոշել էին իրենց անելիքը, որովհետև երբ մոտեցանք, մինչ կհասցնեինք մեր պատրաստած հարցը տալ, մեկը բացականչեց՝ «բա ի՜նչ հոյակապ տեսարան է», մյուսը արձագանքեց, մենք հարցրեցինք, թե ի՞նչ են անում: Խոսակցությունը բավականին պարզ լսվում է վիդեոյում, այնպես շարունակությունը՝

Մի քանի դիտարկումներ.
Այդպես էլ չներկայացան, ներկայանալու խնդրանքին ի պատասխան մուննաթ եկան թե հարցաքննում եք, վերջում էլ թե՝ գնա մշակույթի նախարարությանը դիմի, բալիկ ջան:
«Մետաղ եք որոնո՞ւմ» հարցին ի պատասխան աշակերտ վարժեցնող դասատուի պես ասաց «այստեղ այնքա՜ն դետալներ կան, որ մեզ պետք են»: Հնագետ ներկայացավ, խոսեց ճարտարապետական վերանորոգումից, բայց պարզապես ի վիճակի չեղավ ակնհայտ փաստը հաստատել, որ տվյալ պահին մետաղ է փնտրում:
Սամվել Կարապետյանի անունը լսելուն պես փախավ: Գայանեն հարցը կրկնեց, ավելի հեռացավ:
Գնացինք մեր տեղը, մինչ կհասնեինք համալիրին, մյուսները հավաքվեցին (բաժակներ, թերմոս) ու հեռացան: Շանն էլ տարան հետները:

Մի կես ժամի չափ մնացինք, էլ չերևացին: Մի պահ շատ հաչոց լսվեց. դրանից քիչ առաջ աղվես էինք նկատել, երևի շունն էլ էր նկատել 🙂 Իջանք գյուղ, ճանապարհի հենց առաջին տան մոտ պատմեցինք բնակիչներից մեկին: Սևակը պատմեց, որ հիմա պեղումներ չեն կատարվում, այնպես որ ինքը կբարձրանա նայելու թե ովքեր են, ինչ են անում: Ասաց, որ հաճախ են գալիս նման մտադրությամբ, բայց ոչինչ էլ չեն գտնում:

Մի բան էր ուրախալի. Սևակի ու հոր հետ խոսելիս պարզ դարձավ, որ բնակիչները խիստ ուշադիր են ու հոգատար: Բնական է, նույնիսկ եթե մեր չունենամ-քեզ-մշակույթի-նախարարությունը լիներ իր գործառույթներին համապատասխանող կառույց, էլի բնակիչների զգոնությունը անգնահատելի էր լինելու հուշարձանի պահպանման համար: Էլ չասած հիմա, երբ չունենամ-քեզը զբաղված է եղածը թալանելով ու վերափչացնելով, նրանց ուշադրություը անգնահատելի է:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s