Ներուդա | Քո ժպիտը


Ինձ զրկիր հացից, եթե ուզում ես,
ինձ զրկիր օդից, սակայն մի զրկիր
ինձ քո ժպիտից:

Մի զրկիր ինձ վարդից,
նիզակից, որ նետում ես,
ջրից, որ անակնկալ
բռնկվում է բերկրանքիդ մեջ,
հանկարծակի ալիքից
արծաթի, որ ծնում ես:

Դաժան է կռիվն իմ, վերադառնում եմ
հոգնած աչքերով,
երբեմն, տեսնելով
երկիր, որ չի փոխվում,
բայց ժպիտդ թափանցում է
երկինք՝ փնտրելով ինձ
և բացում իմ առջև
բոլոր դռները կյանքի:

Սեր իմ, ամենամռայլ
ժամին հառնում է
քո ժպիտը, և թե հանկարծ
տեսնես, որ կաթում է արյունն իմ
փողոցի քարերին,
ծիծաղիր, որովհետև
ծիծաղդ իմ ձեռքերում
կլինի թարմ սուր:

Ծովի մոտ, աշնանը
քո ծիծաղը պիտի բարձրացնի
նրա փրփուրների ջրվեժը,
և գարնանը, սե՛ր,
տենչում եմ ծիծաղդ,
ինչպես ծաղիկը, որ սպասում եմ,
կապույտ ծաղիկը, վարդը
հնչուն ծննդավայրիս:

Ծիծաղիր գիշերի վրա,
ցերեկվա վրա, լուսնի վրա,
ծիծաղիր կղզու
փողոցների վրա գալարուն,
ծիծաղիր այս կոպիտ
տղայի վրա, որ քեզ է սիրում,
բայց երբ բացեմ աչքերս,
երբ փակեմ նորից,
երբ մեկնեն քայլերս
և վերադառնան,
մերժիր ինձ հացը,
մերժիր ինձ օդը, լույսը, գարունը,
ժպիտդ՝ երբե՛ք.
կմեռնեմ դրանից:

թարգմանություն իտալերենից

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Թարգմանություն-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s