բարի բախտ


Ընդմիջման ժամին գնացի վիքիի համար լուսանկարներ անելու:
Կոմիտասի 19-ը մոտ է աշխատանքիս վայրին, եթե 1 ժամ ազատ ժամանակ ունեմ ու մի քանի ֆոտո պիտի անեմ:
ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում «Նոր Արաբկիրի 50 ամյակին» կոչված հուշարձանը Կոմիտասի 19 հասցեում է: Կոմիտասի փողոցի կողմից այն չի երևում. կրպակներ են դիմացը:
Թեքվեցի Փափազյան փողոց, ապարատը հանեցի պայուսակից ու հայտնվեցի սիրելի, հարգելի մեր հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում:
— Բալիկ ջան,էդ ի՞նչ ես անում:
— Նկարում եմ:
— Ի՞նչն ես նկարում:
— Հուշարձանը:
— Հա՜, բալիկ ջան: Բա էդ ի՞նչ հուշարձան ա, գիտե՞ս:
— Կարծեմ «Վերածնունդ» էր անունը:
— Վա՜յ, բալիկ ջան: Արի՛, արի քեզ ասեմ էս ինչ հուշարձան ա: Կարդալ գիտե՞ս:
— Մի քիչ 🙂
— Մի քի՞չ: Վա՜յ: Հայերեն տառերը գիտե՞ս:
— Գիտեմ:
— Դե արի, արի’, տես ի՞նչ ա գրած: Տեսնո՞ւմ ես:
— Ըհը,- մեկ-երկու վայրկյանում հայացքով ընդգրկելով գրվածը՝ ասացի ես,- ճի…
Չհասցրեցի ավելին ասել:
— Վա՜յ, բալիկ ջան, բա տեսնո՞ւմ ես էս ինչ հուշարձան ա, ոչխար են, ոչխար, աղլ են սարքել, մեր ժողովուրդը…
— Ա՞ղլ:- Քանի որ լռեցնելու տարբերակ չկա, ստիպված լսում եմ ու լուսանկարում միաժամանակ:
(Միջանկյալ. «Բարև, xyz, էդ ի՞նչ են անում: Նկարահանումնե՞ր են: Հա՜, պարզ ա»)
— Հա, աղլը չգիտե՞ս ինչ ա:
— Չէ, չգիտեմ:- Ծանոթ բառ է. վայ թե քոչվորների հետ էր կապված: Չեմ հիշում:
— «Աղլ»՝ այսինքն ոչխարների նստելու տեղ, բալիկ ջան: Բա ոչխար չէն, բա ի՞նչ են, ո՞նց են վարվում մեր հուշարձանների հետ: Բա թուրք չե՞ն սրանք: Բա թուրքերը…
— Թուրքիայում հուշարձանները խնամքի տակ են, ու բոլոր հուշարձանների վրա գրում են, որ թուրքական են, իսկ հայկականների վրա՝ անխտիր…
— Չէ՜, բալիկ ջան, էս որ փակել են, բա սրանք աղլում են նստում հիմա:
— Հա, եթե փակելը նկատի ունեք, համաձայն եմ, փողոցի կողմից չէր երևում օրինակ…
— Վա՜յ, բալիկ ջան, բա դու որտեղացի՞ ես, Հայաստանից չե՞ս:
— Հայաստանից եմ:
— Բա ծնողներիդ որտեղի՞ց են:
— Ծնողներս zzzzից են:
— Բա որտե՞ղ են ապրում: zzzzում հենց քաղաքի մե՞ջ: Բա դու որտե՞ղ ես ապրում:
— zzzzում: zzzzում:
— Հա՜: Բա կարդալ չգիտե՞ս, ո՞նց ես մի քիչ սովորել:
— Կատակ էի անում 🙂
— Հա՜: Բա որտե՞ղ ես սովորում:
— Ավարտել եմ:
— Ի՞նչ ես ավարտել:
— Համալսարան:
— Ո՞ր համալսարանը:
— Երևանի պետական:
— Ի՞նչ:
— Ռադիոֆիզիկայի ֆակուլտետն եմ ավարտել:
— Վա՜յ,- դեմքը փայլեց,- հո ֆիզմաթ դպրոց չե՞ս ավարտել:
— Չէ:
— Վա՜յ, իմ տղաները երկուսն էլ ֆիզմաթ են ավարտել ու երկուսն էլ՝ ռադիոֆիզիկա:
— Հա… ո՞ր թվին:
— xyzn, xyzm:
— Ես abbc թվին եմ ավարտել…
— Հա, բա լրագրո՞ղ ես:
— Չէ:
-Բա էս հուշարձանը ինչի՞ համար ես նկարում:
— Ինտերնետում հայկական հուշարձանների նկարներ չկան…
— Հա՜, ինտերնետում գրելո՞ւ ես էս մասին:
— Ըհը՛:
— Դե էս ոչխարների մասին էլ կգրես:
— Ի՞նչ ոչխար:
— Էս ոչխարների, որ աղլում նստած նարդի են խաղում:
— Այ, դրա հետ համաձայն չեմ: Մարդիկ իրենց համար հավաքվում են, ի՞նչ կա որ:
— Չէ՜, ես էլ քո հետ համաձայն չեմ: Բա հուշարձանի հետ կարելի ա՞ էսպես վարվել, բա հուշարձանին պետք ա խոնարհվես… Բա դու գիտե՞ս բացմանը ինչքան մարդ կա, ի՜նչ ջուր կար… Թողել են անտեր, ես եմ էլի մեկ-մեկ ջուր լցնում:
— Հա…
Շտապում եմ ավարտել-հեռանալ. արդեն շատ ձանձրացա: Ուշանում եմ:
— Բա դու ի՞նչ ես անում, աշխատո՞ւմ ես:
— Աշխատում եմ:
— Ի՞նչ:
— Ծրագրավորող եմ:
— Վա՜յ: Ի՜նչ լավ ա, բալիկ ջան: Բա որտե՞ղ ես աշխատում: Մո՞տ ա գործիղ տեղը:
— Ըհը՛:
— Որտե՞ղ ես…
— xxxx փողոցում:
— Ըհը՜: Ի՞նչ ֆիրմա ա:
— Չեք իմանա, փոքր ֆիրմա ա:
Մեր ֆիրմայի անունը հարցնող բոլոր անկապ «քաջատեղյակներին» ես նույն պատասխանն եմ տալիս՝ կանխավ իմանալով դրան հաջորդող դեմքի արտահայտությունը ու դրան հաջորդող համր հարց-կրկնությունը: Նրա դեմքին ծանոթ տեքստը գրվեց. «Վայ, ես քեզանից չէի սպասում, ի՜նչ սխալ կարծիք ունես դու իմ մասին, ինչպե՞ս կարող էիր նման ստորացուցիչ ձևով ինձ թերագնահատել, մի՞թե դու չգիտես, որ ես՝ այսինչ այնինչյանս, անձամբ ծանոթ եմ ՀՀ բոլոր ՏՏ ֆիրմաների բոլոր աշխատողների, նրանց մկնիկների, նրանց շուն ու կատուների, նրանց մնացած ազգուտակի հետ…Դե ասա՛, ասա՛ ձեր ֆիրմայի անունը, որ ես էլ ասեմ, թե դու ինչե՜ր չգիտես ձեր ֆիրմայի մասին»: Կանխավ վայելելով նրան սպասվելիք անակնկալը՝ ասում եմ ֆիրմայի անունը.
— abcd:
— ebcd?
— abcd:
— obcd?
— ABCD, AAAAAbcd:
— Հա՜, abcd: Չէ, բալիկ ջան, ես չգիտեմ, բայց տղաներս հաստատ կիմանան…
— Հաստատ: Ցտեսություն:
— Ցտեսություն, բալիկ ջան: Ապրես: Ցտեսություն: Բարի բախտ:

Վայ, հորս արև: Գոնե փողոցում «բարի բախտի» թամադաների չհանդիպեմ: Լավ պրծանք՝ տարիքս մոռացավ հարցնել, թե չէ ավելի եռանդուն «բարի բախտ» կմաղթեր:

Օրվա հերոս հուշարձանը

«Նոր Արաբկիրի 50-ամյակին» հուշաղբյուր

«Նոր Արաբկիրի 50-ամյակին» հուշաղբյուր

Եղեռնից փրկված արաբկիրցիներն այստեղ կանգ առան

Եղեռնից փրկված արաբկիրցիներն այստեղ կանգ առան

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s