իրական հեքիաթ


Կոմիտաս

Կոմիտաս

Կա չկա մի Կոմիտաս կա:
Կա չկա մի Քոչար կա:
Կա չկա մի քաղաքապետ կա:
Կա չկա մի կաթողիկոս կա:
Կամ չկամ ես կամ:
Քոչարը լսեց Կոմիտաս և պատկերեց նրան պղնձե արձանի տեսքով:
Քաղաքապետին ասացին, որ մեծ եղբայր տերության եվրոպական պատուհան քաղաքում արձանները փչում են:
Քաղաքապետը հրամայեց փչել Քոչարի Կոմիտասը:
Բայց մոռացան ասել, որ մեծ եղբայր տերության եվրոպական պատուհան քաղաքում արձանները նաև լվանում են: Ամեն օր:
Կաթողիկոսին ասացին, որ իր նախորդները շինարարներ են եղել: Կաթողիկոսը հրամայեց զանազան շենքեր շինել:
Բայց մոռացան ասել, որ հները շինում էին այնպես, որ գեղեցկությունը ավելանա:
Ես ամեն առավոտ անցնում եմ Կոմիտասի կողքով ու նրա հետ միասին նայում այնտեղ՝ առջևս ծառացած պատին: Ամեն առավոտ իմ ու Կոմիտասի հայացքից խլում են Մասիսը, որի գագաթից, ասում են, ոմն Նոյի ինչ-որ բան է երևացել: Ամեն առավոտ Կոմիտասի ուսերի ու գլխի դառը փոշին իջնում է իմ հայացքին:
Մենք փոշոտվում ենք իրար հետ՝ նա դրսից, ես՝ ներսից:
Երկնքից խնձորներ ու այլ բարիքներ են ընկնում քաղաքապետի ու կաթողիկոսի համար, և հեքիաթը չի ավարտվում: Ճիշտ է, կրծած խնձորներ են, բայց թանկարժեք:
Ես կրծում եմ հարևանի այգու թթվաշ խնձորը, որը փոխանակել եմ գերբի պատկերով մանրադրամի հետ, ու նայում աստղերին: Մտածում եմ, որ Իշխանը իզուր ինձ դրեց արկղի մեջ: Ճիշտ է, մազերս գանգուր են այնքան, որ հաճախ ինձ գառնուկի տեղ են դնում: Բայց ես հո գիտեմ, որ Վարդը ուտելու համար չի: Իսկ Իշխանը ուշանում է: Երևի դեռ չի հանդիպել Օձին:

Կոմիտաս

Կոմիտաս

Advertisements
Այս նյութը հրատարակվել է զարմանք-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s