Բաց նամակ Վերներ Հայզենբերգին


Դիֆրակցիոն փորձ կամ Դեյվիսոն-Ջերմերի փորձ

Դիֆրակցիոն փորձ կամ Դեյվիսոն-Ջերմերի փորձ

Սիրելի՛, հարգելի մեր համարյա հայ Հայզենբերգ, անկեղծ ասած, ոչ մի կերպ չէի ցանկանում անհանգստացնել Ձեզ, սակայն մի լուրջ մտահոգություն ունեմ: Հիշո՞ւմ եք, 88 տարի առաջ Դուք հայտարարեցիք, որ դելտա իքս անգամ դելտա պեն մոտավորապես մեծ կամ հավասար է հաշ Պլանկի: Այն ժամանակ ես Ձեզ հավատացի, և հիմա էլ եմ հավատում: Բայց վերջերս պարզեցի, որ ամենևին էլ ոչ հայ, ոչ էլ մոտավորապես հայ (իֆ յու քնօու վոթ այ մին) Ա. Այնշտայնը մութ պարզությամբ հայտարարել է, որ «Աստված զառ չի խաղում»: Ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարող էր անտերության Տերը զառ չխաղալ, եթե նույնիսկ այդ մասին ոչինչ չէին կասկածում Բրյուսելում: Արար և ամբողջ աշխարհին է հայտնի, որ բոլոր հիմնարար խնդիրները լուծում են ստանում այնտեղ: Նույնիսկ նեյտրինոյի հարցն է այնտեղ բարձրացվել 80 տարի առաջ, երբ Պաուլին առաջին անգամ համարձակվեց իր կասկածները հայտնել կիսաամբողջ սպինով այդ մասնիկի գոյության կապակցությամբ: Ճիշտ է, այն ժամանակ դեռ ոչ ոքի հայտնի չէր, որ նեյտրինոն, և առհասարակ բոլոր ֆերմիոնները, բոզոններն ու մյուսոններն առաջացել են հայերից, բայց դա չի խանգարում, որ մենք որոշենք իմ սրտի մայրաքաղաքի գեղեցկագույն հրապարակում տեղադրել Նեյտրինոյի արձանը՝ ի բարգվաճօրություն մեր երկրի և ի սարսափ թշնամիների: Կից կցում եմ Դեյվիսոն-Ջերմերի փառահեղ գիտական փորձի իմ գեղարվեստական ընկալումը՝ կատարված սև ֆլոմաստերով (ներողություն ոչ հայեցի բառի համար): Ի դեպ, այսօր Դեյվիսոնի ծննդյան 124 ամյակն է, ինչի առթիվ էլ ես որոշեցի գրել Ձեզ 🙂 : Հուսով եմ՝ ինձ հիշող կլինեք  առաջիկա առաջադեմագիտական փարթիի կենացներում: Մի քիչ ոնց որ խառնեցի լրիվ, բայց հավատացեք, որ դա միայն վկայում է իմ խորաթափանցության մասին, չէ՞ որ դեռ տատս Մաքս Բոռնն է ասել, որ եթե առաջին անգամ բաց նամակ գրելիս առաջին անգամ քվանտային մեխանիկայի հետ  ծանոթանալիս մարդու գլուխը չի պտտվում, ապա մարդս Բալայան մարդ լինի:

Ամենայն հարգանքներով՝ անստորագիր նամակագիր

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Բաց նամակ Վերներ Հայզենբերգին

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s