Ազատության գաղափարը | Ռուդոլֆ Շտայներ


Բնականաբար,  քաղվածքները չեն կարող ամբողջությամբ ներկայացնել հեղինակի միտքը և այն ընկալելու  համար ահագին բացեր կթողնեն: Այնուհանդերձ, որոշեցի դնել: «Ազատության փիլիսոփայությունը» իմ իմացած այն քիչ գրքերից է, որ  մարդուն=ազատ_մարդուն սահմանում-ներկայացնում է ներսից՝  դուրսը թողնելով որպես մարդ-աշխարհ փոխազդեցության նկարագրություն: Չկա մարդ, կա ես: Ոչ թե ինչ է մարդը, այլ ով է մարդը հարցն է դառնում կենտրոն, որի շուրջ ծավալվում է ազատության շտայներյան գաղափարը: 

«Ազատության փիլիսոփայությունից»

***

Մարդն ազատ է միայն, եթե իր կյանքի ամեն մի ակնթարթին ի վիճակի է հետևելու ինքն իրեն: Բարոյական արարքը այն դեպքում է միայն իմ արարքը, եթե այս ըմբռնմամբ կարող է անվանվել ազատ: Այստեղ նախ խոսքն այն մասին է, թե ինչ նախադրյալների դեպքում է կամեցված գործողությունն ընկալվում որպես ազատ:  Թե ինչպես է զուտ էթիկապես ըմբռնված ազատության գաղափարը իրականանում մարդու էության մեջ, ցույց կտրվի ստորև:

***

Ազատությունից կատարված գործողությունը ոչ թե բացառում է բարոյական օրենքները, այլ ներառում դրանք: Միայն թե այդ գործողությունն ավելի բարձր է կանգնած սոսկ օրենքների կողմից թելադրված գործողությունից: Ինչո՞ւ պետք է սիրուց կատարված իմ գործողությունն ավելի քիչ ծառայի համընդհանուր բարօրությանը, քան գործողությունը, որ կատարել եմ միայն այն պատճառով, որովհետև համընդհանու բարօրությանը ծառայելը ես ընկալում եմ որպես պարտք: Սոսկ պարտքի հասկացությունը բացառում է ազատությունը, որովհետև չի կամենում ընդունել անհատականը, այլ պահանջում է վերջինիս ենթարկումը  համընդհանուր որևէ նորմի: Գործողությունների ազատությունը մտածելի է միայն էթիկական ինդիվիդուալիզմի դիրքից:

***

Բարոյապես ազատ մարդկանց համար բարոյական թյուրըմբռնումը, բախումը բացառված է: Միայն բարոյապես անազատը, որ հետևում է բնական մղման կամ ընդունված պարտադիր պատվիրանի, միայն նա  է վանում իրենից դիմացինին, եթե սա չի հետևում նույն բնազդին և նույն պատվիրանին: Գործելու հանդեպ սիրո մեջ ապրել և օտար կամեության նկատմամբ դրսևորվող  ըմբռնողությամբ թողնել, որ ուրիշն էլ ապրի՝  սա է ազատ մարդկանց հիմնական մոտեցումը: Նրանք չգիտեն այլ պիտոյություն բացի այն, ինչի հետ ինտուիտիվ ներդաշնակության մեջ է մտնում իրենց կամեությունը: Թե յուրաքանչյուր առանձին դեպքում նրանք ինչպես կկամեն, նրանց կհուշի սեփական գաղափարային կարողությունը:

ավելին՝ վիքիքաղվածքում

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Միտք-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s