Լևոն Խեչոյան


Լևոն Խեչոյանին առաջին ու վերջին անգամ հանդիպեցի մի քանի ամիս առաջ, սովետական Էջմիածնի կյանքի մասին պատմող մի ներկայացման ժամանակ: Անբացատրելի մի նմանություն ուներ տատիկիս հետ. չհասկացա՝ գուցե հիվանդությո՞ւնն էր պատճառը: Հետո, երբ խոսեց, նմանեցնելու պատճառը գտա. ձայնը շատ հեռվից էր գալիս, հոգու խորքից: Իմ մասին, բացի անունիցս ու գրքիս կազմից, ուրիշ բան չգիտեր: Հենց զգաս, որ Տիեզերքում քեզանից մեծ ոչ մի բան չկա, ոչ մի բանից չես վախենա,- անսպասելի ասաց նա, հետո, զարմացած հայացքս բռնեց: Ոչ մի բանից մի վախեցի,-կրկնեց,- այսինքն, վախենալ պետք ա, անիմաստ անվախությունը սխալ ա, վախ պետք ա ունենաս, բայց պիտի զգաս, որ Տիեզերքում քեզանից մեծ բան չկա: Ճիշտ չի՞: Հա,- ասացի ես, բայց չասացի, որ շատ եմ մտածում վախերի ու վախենալու մասին առհասարակ, դե ինչ ասեի, առանց իմ ասելու իմացել էր արդեն:
Խեչոյանը գնաց: Մտածում եմ, որ մահը ոչ ողբերգություն է, ոչ ազատություն, մահը կյանք կոչված ճանապարհի մի մասն է, որ վաղ թե ուշ անցնելու ենք բոլորս: Գնացողների անտեսանելի ճամփան միշտ հետաքրքրում-գրավում է ինձ, բայց չեմ կարողանում չափսոսալ, որ այստեղ, այս պահին, նրանց տեսնելու ոչ մի հնարավորություն էլ չեմ ունենալու, կարոտս փակուղի է մտնելու: Մենք բոլորս մի օր հանդիպելու ենք՝ դրախտում, թե դժոխքում, ջերմամիջուկային սինթեզում թե ֆիզիկական վակուումում: Կամ տարբերվելու ենք իրարից ու ճանաչելու ենք իրար կամ բոլորս նույնն ենք լինելու, ու ճանաչելը իմաստ չի ունենալու: Մի բան է հաստատ՝ Տիեզերքում մեզանից մեծ ոչ մի բան չկա, ու չի լինելու: Տիեզերքը մենք ենք, Տիեզերքը ես եմ: Տիեզերքը Խեչոյանն է:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s