մարդկություն


Ավագ գործընկերներս՝ ինձ.

— Էդ ո՞նց եղավ, չեկար, չբողոքեցիր, չզգուշացրիր, որ հանկարծ աշխատավարձիցդ չպահենք:

— Ճիշտն ասած, վստահ էի, որ դուք նման բան չեք անի:

— Ո՞նց: Մենք գործատու ենք, դու իրավունք չունես վստահ լինես:  Պիտի բողոքեք, պայքարեք… 

Հիշեցի, որ երբ աշխատանք էի փնտրում և բազմաթիվ գրավոր-բանավոր հարցազրույցների էի մասնակցել ու ձախողվել, այնքան, որ մտածում էի՝ երևի պարզապես դեբիլ եմ, որ չեմ կարողանում  ոչ մի տեղ գործի ընդունվել, հերթական՝ այստեղ աշխատանքի ընդունվելու հարցազրույցից հետո հասկացա՝ կարևոր չի, կկանչեն թե չէ, բայց ես կուզեի աշխատել այս մարդկանց հետ: Երևի միակ դեպքն էր բազմաթիվ հարցազրույցներից, որ անցավ անկաշկանդ,  որտեղ հարցազրույց վերցնողները չփորձեցին ինձ  ճնշել գիտելիքներիս քչությամբ կամ փորձիս բացակայությամբ,  ոչ մի առավելության կամ գերազանցության ցուցադրություն չեղավ գործատուի կողմից, վերաբերմունքը՝ ինչպես հավասարը՝ հավասարին: Շատ բարյացակամ ու հարգալից, գրեթե ընկերական տոնով տրված մասնագիտական հարցերով պարզապես փորձում էին հասկանալ, թե ինչ մարդ եմ: Մի բան, որ երբեք չէի տեսել հարցազրույցներում, քանի որ հիմնականում փորձում են պարզել, թե ինչպիսի  աշխատող  ռոբոտ կլինես: 

 

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s