աշխարհը open source ա


աշխարհը open source ա
ձկները լողում են
երկնքում
փոխվեցին ամպային հետքերը
նկարչի, որ երազում տեսնում էր
ինքն իրեն նկարող պատկեր
փոխվեցին ամպային հետքերը
երկնքում
ձվաձև ակվարիումում
ցատկոտում էին բզեզներ
ձկները մազ էին բաց թողնում
ցատկոտում էին բզեզներ
բմբուլները քամուն տված
ձկները մկկում էին անդարդ
խուճուճ ամպային կոկորդներով
հոսում էր անձրևը հատ-հատ
բան չեմ հասկանում բայց գիտեմ
աշխարհը open source ա

Այս նյութը հրատարակվել է զարմանք-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն