Կապույտ կարոտը հոգուս


Ֆուձիյամա

Ֆուձիյամա այնտեղից

Կապույտի մասին

Ռեբեկա Սոլնիթ

«Դաշտային ուղեցույց՝ մոլորվելու համար» գրքից

Աշխարհը կապույտ է իր եզրերին և խորություններում։ Կապույտը այն լույսն է, որ մոլորվում է։ Սպեկտրի կապույտ ծայրամասի լույսը արևից մինչև մեզ ամբողջ տարածությունը չի հաղթահարում։ Այն ցրվում է օդի մոլեկուլների վրա, ջրում։ Ջուրն անգույն է. ծանծաղ ջուրն այն գույնի է երևում, ինչ որ կա իր խորքում, իսկ խոր ջուրը լցված է այդ ցրված լույսով. որքան մաքուր է ջուրը, այնքան մուգ է կապույտը։ Երկինքը կապույտ է նույն պատճառով, սակայն հորիզոնի մոտի կապույտը, երկրի կապույտը, որ թվում է՝ լուծվում է երկնքում, ավելի մուգ է, երազկոտ. մելամաղձոտ կապույտը ամենահեռավոր հեռուների այն տեղերի, որ տեսնում ես կիլոմետրերից. տարածության կապույտը։ Այս լույսը, որ չի հպվում մեզ, չի անցնում ամբողջ տարածությունը, այս լույսը, որ կորում  է, մեզ տալիս է աշխարհի գեղեցկությունը, որի այնքա՜ն մեծ մասը կապույտի մեջ է։

Տարիներ շարունակ ինձ հուզում է հեռավոր ծայրերի այդ կապույտը, որ երևում է. հորիզոնների, հեռավոր լեռնաշղթաների, հեռավոր ամեն ինչի այդ գույնը։ Հեռավորության այդ գույնը զգացմունքի գույնն է, մենության և ցանկության գույնը, այստեղից երևացող այնտեղի գույնը՝ այնտեղի գույնը, որտեղ դու չկաս։ Եվ այնտեղի գույնը, ուր երբեք չես կարող գնալ։ Քանի որ կապույտը ոչ թե կիլոմետրերով հեռու հորիզոնին մոտ վայրի գույնն է, այլ մթնոլորտային հեռավորությունը քո և լեռների միջև։

Կապույտը կարոտի գույնն է այն հեռուների, որոնց երբեք չես հասնի. կապույտ աշխարհի գույնը։

Թարգմանություն անգլերենից, աղբյուր

A Field Guide to Getting Lost by Rebecca Solnit

Եղիշե Չարենց

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին …

Խուան Միրո. Կապույտ

Խուան Միրո. Կապույտ

Կապույտը

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:
Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Թարգմանություն-ում և պիտակվել , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s