երկկենցաղ մարդ


Սերը մուկ է
գցեցի կարասը՝ խեղդեմ
նա հարբած երևան եկավ
ու գրեց ստատուս ֆեյսբուքում
(վառվեցի)

ֆեյսբուքը ցանց է, որտեղ
գրվեցի արի կամավոր․
ինձ հանեցի իմ ջրերից
գցեցի վիրտուալ աշխարհ
ուր դարձա երկկենցաղ
(մա՞րդ)
(երևի)
(homo երկկենցաղ)

հոմո երկկենցաղն անդրոիդում
ունի պորտ (խռիկներ չունի)
շնչում է հղումներ էյչ-թի-թի-փի
(ապահովության համար՝ էս)
արտաշնչում կարծիքներ
(մեկնաՆբանություններ)
որոնք (եղած-չեղած)
քոմենթներ են

քոմենթները պղտորում են օդը
վիրտուալում որտեղ ծառեր չեն աճում
կանաչ տերևներով ծառեր որոնք
ի վիճակի են սինթեզել
մի բան
որը կշնչենք
(ու կարտաշնչենք էլի ք․․․)

բանը բանից անցել է
ի սկզբանե
ես սիրում եմ․․․ բանը․․․ չեմ ասի
(մուկն ավելի է հարբել)
կարասում գինի չկար (հին կամ նոր)
տեկիլա վիսկի (սոդայո՞վ – չէ՜)
օղի (տնական պուտինկա)
չկար
գարեջուր գոնե չկար
ջո՛ւր էր
նա պիտի խեղդվեր ջրում
ո՞նց հարբեց

(երևի) կարասը
Կանայից էր
քաղաքից էր մի ուր ջուրը
գինի էր դարձել մի անգամ
երբ հոմո երկկենցաղ
դեռ չկար աշխարհում
որտեղ դեռ չկար
վիրտուալ աշխարհ
չկար
մուկ՝ հոսանքով աշխատող
բայց կար սեր
որը մուկ է
ապրում է
թաքուն անկյունում
գիշերը երբ երազս արթուն է
ելնում է որսի (գողության)
թռցնում
մանր-մունր ամեն ինչ
(ՆՐԱ մասին)
կուտակում հատիկ-հատիկ
սրտիս պուճախներում անմատույց
(access denied)
ճար չկա՝
դառնամ ցանցահեն պիտի
(hacker?)
(хакер?)
(cracker?)
որոնեմ սողանցքներ սրտում
որ կոտրեմ իմ սիրտը ինքս
բռնելու համար մկանը
կամ գոնե գողոնը նրա
չեղարկելու
որ մուկը սատկի

խեղճ մկնիկ
(խեղճ սեր)
սպիտակ սև
պսպղան աչուկներով
լխտիկ տռզած խոշոր
իմ սրտի համար լղարած
խեղճ մկնիկ
չսատկես չմեռնես
(իմ սեր)
չնայած գողացար ինձնից
գողացա ես էլ քեզանից
(ոչ ոք զարմացավ վերևից)
չսատկես
կխեղդեմ թե չէ
կխմեմ լիքը գինի
այնքան շատ
որ դառնամ կարաս (Կանայից)
խեղդեմ քեզ
իմ մեջ որ հանկարծ
դուրս չպրծնես կարասից
ու հարբած ստատուս գրես
էյչ-թի-թի-փի-էս։

Advertisements
Այս նյութը հրատարակվել է ձեռագիր, պոեզիա-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s