Խփնվելու մասին


Պոլ Դեյվիսն իր «Սուպերուժ» (Superforce)  գրքում ասում է.

Նոր ֆիզիկան շարունակում է անսպասելի յուրահատկություններ  նկատել բնության վարքում, և ուսանող ֆիզիկոսների ամեն նոր սերունդ այդ գաղափարները տարօրինակ կամ նույնիսկ իմաստազուրկ է համարում։ Անգլիայի հայտնի համալսարաններից մեկում ֆիզիկայի ֆակուլտետի շենքի մուտքին պլակատ էր կախված. «Զգույշ եղեք, ֆիզիկայից կարող եք խփնվել»։
1

Պապաս պատմում էր, որ 90-ականներին ընկերներից մեկը՝ երիտասարդ շնորհալի բժիշկ, Դեյվիսի այս նույն գիրքը կարդալուց հետո «խփնվում» է։ Ի վերջո անդամագրվում է ինչ-որ կրոնական կազմակերպության։

Դպրոցի իմ հասակակիցների մեջ տարածված էր «շատ կարդալուց կխփնվես» համոզմունքը։ Հաճախ այդ ոգով խորհուրդներ էի ստանում։ Ծանոթներիցս մեկին մի անգամ պատմեցի, որ արևը աստղ է, իսկ Երկիրը պտտվում է նրա շուրջը, ու լիքը աստղեր կան։ Չհավատաց, մտածեց, որ խփո եմ։ Ես 13-14 տարեկան էի, նա՝ 11-12։

Բրայն Գրինն իր «Էլեգանտ տիեզերքը» գրքում քառաչափ տարածաժամանակում շարժումը նկարագրելիս ասում է.

Տարածության մեջ լույսի արագությամբ շարժվելիս արագություն չի մնում ժամանակի մեջ շարժվելու համար։ Լույսը չի մեծանում. մեծ պայթյունից առաջացած ֆոտոնը այսօր նույն տարիքն ունի, ինչ այն ժամանակ։ Լույսի արագության դեպքում ժամանակը չի անցնում։2

Այս մեկնաբանությանը ծանոթ չէի։ Մեր մեջ ասած՝ խփնվելու բան է։ Մարդ ֆոտոն լիներ, էլ ին՜չ դրախտ, ի՜նչ դժոխք 😀  Հոգին ֆոտոն դառնա։


Ծանոթագրություններ
1. Թարգմանությունն ըստ ռուսերեն հրատարակության. П. Девис, Суперсила, М., Мир, 1989, ст.29.

2. …something traveling at light speed through space will have no speed left for motion through time. Thus light does not get old; a photon that emerged from the big bang is the same age today as it was then. There is no passage of time at light speed.

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s