Կենդանի դասագիրք


Հռիփսիմե Ղաջոյան, Ռուբեն Ղասաբյան

Հռիփսիմե Ղաջոյան, Ռուբեն Ղասաբյան

Սա իմ մանկության երևի առաջին հանրագիտարանն էր։ Բնությունը այս գրքում շնչում էր գույներով, ապրում էր իր բոլոր արարածների անկրկնելիությամբ, սովորեցնում էր տեսնել, ճանաչել, սիրել։ Այնքան էի կարդացել, որ հիմա էջերը թերթելու համար դժվարությամբ եմ անջատում իրարից։ Ինչ ասես չկար այդ գրքում՝ արշավ գիժ Մարտի հետ, գեղեցիկ Հունիսի այցելություն երազում, գիշերային հանդիպում Հունվար ծերունու հետ, շարադրություն գրելուց օգնող Նոյեմբեր, խոսակցությանը հանկարծակի միացող Փետրվար… Տարի մայրիկի զավակները՝ 12 եղբայրներն ու քույրերը հերթով ճամփորդում էին Մուշեղի, Հուրիկի, Շուշանի, Կարինեի, Սամվելի, Գոհարի, Վահանի ու շատ-շատերի հետ, և նրանք բոլորը ես էի, չնայած իմ անունը չկար ամիսների հետ ընկերացած երեխաների մեջ։

Գիրքը չորս մասերի է բաժանված։ Տարվա ամեն եղանակին համապատասխանող ամիսները իրենց հետ բնաճանաչողական ճամփորդության են տանում՝ այնքան ռեալիստական, որ հիմա էլ կլանված կարդում եմ։ Ամեն եղանակից հետո հաջորդում է տարբեր կենդանիների, բույսերի, միջատների, բնության երևույթների մասին պատումներ, հետո՝ հանելուկներ, առածներ, ի՞նչ, ի՞նչպես, արդյո՞ք, գիտե՞ք որ, նկատե՞լ եք բաժիններում թվարկված զարմանահրաշ գիտելիքներ։ Նկատելու, վերլուծելու, իմանալու, կարեկցել և սիրել սովորեցնելու իսկական հանրագիտարան։ Ափսոս, որ բազմաթիվ երեխաներ այդպես էլ չեն կարդալու։ Կուզեի,  որ մի որևէ հրատարակություն թե գտներ, փոշիները թափ տար և արդիական պատկերներով լույս ընծայեր։  Ճիշտ է, հիմա ցանկացած բանի մասին կարելի է շատ արագ, սպառիչ,  որակյալ ու միաժամանակ զվարճալի կամ խաղային   տեղեկություն ստանալ,  բայց նույնիսկ ինտերնետը դեռ չի կարող փոխարինել 1964 թ.  տպված այս գիրքը կարդալուն։

Մի քանի էջեր եմ նկարել, կցում եմ։ Բանից դուրս եկավ, որ ոչ միայն կարդում էի, այլև՝ խմբագրում ։D DSCN8481 DSCN5264 DSCN5334 DSCN5383 DSCN5380 DSCN5398 DSCN5399 DSCN5400

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s