Սև մայրամուտ


Աղբյուր՝ NASA

Աղբյուր՝ NASA

Երկնքում գիշեր-ցերեկ աստղեր են։

Օդ չկա։

Օրը տարի է տևում։

 

Ես այստեղ չեմ ապրում,

Ոչ էլ աստեղային ճամփորդ եմ,

Ոչ էլ աստեղային մարմինս

Անտեսանելի աչքերն է բացել։

 

Մայրամուտի գույնը սևն է՝

Անթափանց, համատարած, մեներանգ։

Վիթխարի կապույտ մոլորակը

Լուսնափոշուց էլ ցածր է իջնում՝

Երկիրը մայր է մտնում։

 

Նայում եմ ֆոտոյին

Հուսահատ.

Օդը չի հերիքում։

Աչքերս բաց են։

Ու չնայած դրան,

Կամ հենց այդ պատճառով,

Կամ էլ անկապ,

Առանց որևէ պատճառի

Բարձրանում ես սևաթույր մայրամուտի ֆոնին,

Քո համար ժպտում ես

Երկրից։

 

Հուսահատ եմ։

Նույնիսկ լուսնային մայրամուտ նայելիս

Էլի դու ես,

Էլի

Էլի։

Էլի հիշում եմ

Քեզ,

Որ քեզ

Չեմ կարողանում մոռանալ։

Advertisements
Այս նյութը հրատարակվել է ձեռագիր, պոեզիա-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s