դու


Իմ բացված աչքի մեջ դու ես
Իմ շնչած ծխի մեջ դու ես
Իմ կապած ժամի մեջ դու ես

Իմ բացած դռան մեջ դու ես
Իմ արած քայլի մեջ դու ես
Իմ թափած ջրի մեջ դու ես

Իմ բռնած մկան մեջ դու ես
Իմ գրած կոդի մեջ դու ես
Իմ գտած բագի մեջ դու ես

Իմ ապրած կյանքի մեջ դու ես
Իմ չապրած կյանքի մեջ դու ես
Իմ սիրած երազը դու ես

Իմ ուզած-չուզածը դու ես
Իմ եղած-չեղածը դու ես
Իմ արած-չարածը դու ես

Բա ե՞ս… ես չգիտեմ, թե ես
Ինչ կապ ունեմ կամ թե ինչի
Ինչ անում եմ՝ դու ես, դու ես

Դու ես
Ես եմ
Ես-դու
դու-ես
բայց դու բայց դու
բան չգիտես
ես չգիտեմ
դու չգիտես
ոչ էլ գիտենք
թե ով գիտի
կամ ով արեց
որ չգիտենք
կամ ով գիտի
թե ինչ կանենք

գոնե աստված
մի ձեն հաներ
իմանայինք՝
ինքն էր թե չէ

ձեն չի հանում
թող չհանի

իմ իմացածը միշտ դու ես
իմ չիմացածը միշտ դու ես
իսկ մնացածը… ի՞նչ մնաց

ինչ էլ մնաց՝ էլի դու ես

Advertisements
Այս նյութը հրատարակվել է պոեզիա-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s