մերկ՝ դու հասարակ ես


Պաբլո Ներուդա
սոնետ XXVII

Մերկ` դու հասարակ ես քո ձեռքի նման,
հարթ, հողեղեն, փոքրիկ, կլոր, թափանցիկ,
լուսնի գծեր ունես, խնձորի ճամփաներ,
մերկ՝ դու նրբին ես մերկ հատիկի նման։

Մերկ՝ կապույտ ես Կուբայի գիշերի նման,
պատատուկներ ու աստղեր կան մազերիդ մեջ,
մերկ՝ դու ընդարձակ ես ու դեղին
ոսկե եկեղեցու ներսում ամառվա նման։

Մերկ՝ դու պստիկ ես քո եղունգի նման,
կոր, նուրբ, վարդագույն, մինչ բացվում է լույսը
ու դու հետ ես մղվում ստորգետնյա աշխարհ

ասես հագուստի ու հոգսի երկար թունելով.
պարզությունդ խամրում է, հագնվում, թերթատվում
ու նորից մի մերկ ձեռքի վերածվում։

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Թարգմանություն-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s