լուսինը պտտվում է շուրջս


Լուսինը պտտվում է շուրջս,
Լուսինը քաշում է ինձ․
Գրավիտացիա։

Մազերս բիզ֊բիզ են կանգնում,
Մազերս ծառանում են,
Մակընթացություն է։

Արյունս փքվում է, բարձրանում,
Արյունս եռում է կապույտ
Լուսնալույսի տակ։

Լուսինը պտտվում է շուրջս,
Ու պտտվում է իր շուրջը
Հավասարաչափ։

Լուսնի վրա
Օրը տարի է տևում,
Լուսինը դեմք ունի։

Լուսինը
Հետևը բաց է քնում,
Եթե քնում է։

Ու երազնե՜ր է տեսնում։
Երազին
Ես պտտվում եմ իր շուրջը
Երազին
Ես նրա լուսինն եմ,
Ու սառն եմ։
Երազին
Արևը տուզիկ է կանաչ,
Հաչան,
Մարսենց դռանը կապած,
Ու մազ է թողնում։

Լուսինը լրել է,
Ջրերս բաձրացել են․
Թացություն է։

Հայացքը չռած հայացքիս՝
Դանդա՜ղ պտտվում է․
Դիմակայություն է։

 

Advertisements
Այս նյութը հրատարակվել է պոեզիա-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s