Անքնություն


Գիշերը սիրտս թևեր է առնում,
Ցատկոտում անկանոն,
Ոտքից թել կապած ծիտիկի նման
Իմանում, որ կա թռիչքի սահման։

Գիշերը երկինքը ելնում է ափերից,
Պատուհանից իջնում,
Շրջանակից ծորացող մեղրի շիրայով
Փաթաթվում է վրաս։

Գիշերը Առնակին թողնում են դժոխքից,
Շղթայազերծ՝ հասնում է քնով ընկած քաղաք,
Համեստ թափառելով դատարկ փողոցներում՝
Ոռնոցներ է հանում խենթացող շներից։

Շները զարթնում են հոտից ուրվականի,
Կրծքի վանդակի մեջ խրված սրտի նման անմեղ
Անգիտակից կծկվում են մածուցիկ խավարում՝
Սպասելով, որ անցնի, որ կանցնի, որ կանցնի։

Այս նյութը հրատարակվել է պոեզիա-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s