Վախենում ես գրել


Վախենում ես գրել, որովհետև գիտես,
Որովհետև գիտես՝ հենց սկսես գրել,
Կանգնելու է ձեռքը, որը գրում է քեզ
Կանգնելու էր ձեռքը, որը գրում էր քեզ:

Ու դու արդեն դարձար այսպես դատարկ՝
Նշաններից ազատ մակերեսի նման,
Որի խորքում առկա անհայտ մի չափում է՝
Հայտնի չորրորդության ծալքերում պարուրված:

Հիմա դու գրում ես, մինչ սպասում է ձեռքը՝
Հայելու նման անշարժ, հայելու նման տափակ,
Որի խորքի ներկան անորսալի բանն է՝
Քո դիմակայությամբ առհավետ վերացած:

Դու նայում են նրան, սակայն տեսնում ես քեզ,
Վստահ էլ չես նույնիսկ՝ դո՞ւ ես արդյոք նայում,
Գուցե նա էր սպասում, որ կնայի քո մեջ,
Գուցե դու ես հայելին, գուցե ձեռքը դու ես:

Վախենում ես գրել, որովհետև գիտես՝
Հենց սկսես գրել, գրելու ես դու քեզ:

Այս նյութը հրատարակվել է ձեռագիր, պոեզիա-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s