Author Archives: ալբերօ

Վախենում ես գրել

Վախենում ես գրել, որովհետև գիտես,
Որովհետև գիտես՝ հենց սկսես գրել,
Կանգնելու է ձեռքը, որը գրում է քեզ
Կանգնելու էր ձեռքը, որը գրում էր քեզ:

Ու դու արդեն դարձար այսպես դատարկ՝
Նշաններից ազատ մակերեսի նման,
Որի խորքում առկա անհայտ մի չափում է՝
Հայտնի չորրորդության ծալքերում պարուրված: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ ձեռագիր, պոեզիա-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

Գիշերը քնելուց առաջ

Գիշերը քնելուց առաջ ես նայում էի լուսնին:
Եթե լուսինը չկար՝ ամպերին:
Եթե ամպերը չկային՝ աստղերին:
Սիրում էի ծանոթ աստղերին դիմել անունով՝
Ռիգել, Ալտաիր, Վեգա, Միցար,
Երևակայել, որ դու էլ ես նայում նույն աստղերին,
Պատկերացնել, որ նույն լույսն է մեր աչքերը լցվում,
Մտածել, որ կապված ենք ընդհանուր լույսով,
Որ մեր ընդհանուրը լույսն է՝
Հեռու աստղերի մասնիկ լույսը…
Երևի, չնայած, չգիտեմ՝
Երբևէ նայե՞լ ես աստղերին
Քնելուց առաջ, երբ ամպերը չկային,
Երբ լուսինը չկար: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ ձեռագիր, պոեզիա-ում | Թողնել մեկնաբանություն

Անքնություն

Գիշերը սիրտս թևեր է առնում,
Ցատկոտում անկանոն,
Ոտքից թել կապած ծիտիկի նման
Իմանում, որ կա թռիչքի սահման։

Գիշերը երկինքը ելնում է ափերից,
Պատուհանից իջնում,
Շրջանակից ծորացող մեղրի շիրայով
Փաթաթվում է վրաս։

Գիշերը Առնակին թողնում են դժոխքից,
Շղթայազերծ՝ հասնում է քնով ընկած քաղաք… Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Թողնել մեկնաբանություն

իմ սիրելին կհագնի

Իմ սիրելին կհագնի բոլոր շորերը,
ես համբույրներով
դանդաղ
կհանեմ դրանք,
փնտրելով մարմինը, մինչև որ
կհասնեմ հոգուն։ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ ձեռագիր, պոեզիա-ում | Թողնել մեկնաբանություն

լուսինը պտտվում է շուրջս

Լուսինը պտտվում է շուրջս,
Լուսինը քաշում է ինձ․
Գրավիտացիա։

Մազերս բիզ֊բիզ են կանգնում,
Մազերս ծառանում են,
Մակընթացություն է։

Արյունս փքվում է, բարձրանում,
Արյունս եռում է կապույտ
Լուսնալույսի տակ։ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

մարմինը սահմանափակ է ամպերի նման

Մարմինը սահմանափակ է ամպերի նման,
որ ծածկում են երկինքը,
որը տարածվում է տիեզերքի վրա՝
թաքցնելով հենց այն, ինչի մասն է ինքը։ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , , , , , | Թողնել մեկնաբանություն

մերկ՝ դու հասարակ ես

Մերկ` դու հասարակ ես քո ձեռքի նման,
հարթ, հողեղեն, փոքրիկ, կլոր, թափանցիկ,
լուսնի գծեր ունես, խնձորի ճամփաներ,
մերկ՝ դու նրբին ես մերկ հատիկի նման։ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

Սևսար֊Սևքար

Որոշեցի չալարել ու ամեն արշավից հետո մի քիչ պատմել: Այսինքն միշտ  որոշում եմ ու միշտ ալարում, բայց կփորձեմ գոնե առաջին ծիծեռնակին հասնել: Հուլիսի 14,  Սևքար: ՀՀ֊ում Սևքար անունով առնվազն 5 գագաթ կա: Վարդենիսի լեռնահամակարգում՝ Արմաղան լեռան դիմաց գտնվող Սևքարը (3063) հայտնի … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ արշավական-ում | Պիտակված , , , , | Թողնել մեկնաբանություն

սիրում եմ ինձ որ սիրում եմ քեզ

Մոլորակի վրա իջել է սերը:
Ժայռեր ու ծառեր են աճել խորքերից:
Աստեղային փոշուց վերհառնել է մարդը,
Սիրելու՝ ինչպես ծաղկումի մեջ ծառն է
Անմնացորդ հեղում հոգին եթերային: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված | Թողնել մեկնաբանություն

դու

Իմ բացված աչքի մեջ դու ես
Իմ շնչած ծխի մեջ դու ես
Իմ կապած ժամի մեջ դու ես

Իմ բացած դռան մեջ դու ես
Իմ արած քայլի մեջ դու ես
Իմ թափած ջրի մեջ դու ես Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Թողնել մեկնաբանություն