Author Archives: ալբերօ

Գլուխ երկրորդ. Տարածություն և ժամանակ

Մարմինների շարժման մասին մեր այժմյան պատկերացումները գալիս են Գալիլեյից և Նյուտոնից։ Նրանցից առաջ մարդիկ հավատում էին Արիստոտելին, ով ասում էր, որ մարմնի բնական վիճակը դադարն է, և որ մարմինը շարժվում էմիայն որևէ ուժի կամ իմպուլսի դրդումով։ Դրանից հետևում էր, որ ծանր մարմինը պետք է ավելի արագ ընկնի, քան թեթևը, քանի որ Երկիրը նրան ավելի մեծ ուժով կքաշի դեպի իրեն։

Արիստոտելյան ավանդույթը նաև պնդում էր, որ տիեզերքը կառավարող բոլոր օրենքներին կարելի է հասու լինել զուտ մտածողությամբ. դիտումներով ստուգելու կարիք չկա։ Այսպիսով մինչև Գալիլեյը ոչ ոք գլուխ չդրեց պարզելու՝ արդյո՞ք տարբեր զանգվածներով մարմինները իրականում ընկնում են տարբեր արագություններով։ Ասում են, որ Գալիլեյը Արիստոտելի համոզմունքի սխալ լինելը ցույց է տվել ՝ Պիզայի թեք աշտարակից մարմիններ նետելով։ Այս պատմությունը համարյա հաստատ ճիշտ չէ. բայց Գալիլեյը դրա նման մի բան արել է՝ տարբեր զանգվածներով գնդեր է գլորել թեք հարթությունով։ Այս իրավիճակը նման է ուղղահայաց ընկնող ծանր մարմինների դեպքին, սակայն ավելի հեշտ է դիտարկելը, քանի որ արագությունները ավելի փոքր են։ Գալիլեյի չափումները ցույց տվեցին, որ ամեն մի մարմնի արագության աճի չափը նույնն է՝ ինչ էլ լինի զանգվածը։ Օրինակ, եթե գունդը գլորենք մի թեքությամբ, որը ամեն տասը մետրի վրա իջնում է մեկ մետրով, գունդը մեկ վայրկյանից կիջնի մեկ մետր-վայրկյան արագությամբ, երկու վայրկյանից՝ երկու մետր-վայրկյան արագությամբ և այսպես շարունակ, որքան էլ որ ծանր լինի։ Իհարկե, արճիճը փետուրից արագ կընկնի, սակայն միայն այն պատճառով, որ փետուրի անկումը օդի դիմադրությունից դանդաղում է։ Եթե նետենք երկու մարմիններ, որոնց դիմադրությունը օդին շատ մեծ չէ, օրինակ՝ երկու տարբեր կապարե ծանրություններ, դրանք կընկնեն նույն արագությամբ։ Լուսնի վրա, որտեղ օդ չկա, որ դանդաղեցնի ընկնող մարմինները, աստղագնաց Դավիդ Ռ. Սկոտը փորձ անցկացրեց փետուրով և կապարով և գտավ, որ դրանք միևնույն ժամանակ են հասնում գետնին։

Նյուտոնը Գալիլեյի չափումներն օգտագործեց որպես իր շարժման օրենքների հիմք։ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոքինգ, Թարգմանություն-ում | Պիտակված , , , | 1 մեկնաբանություն

Գլուխ առաջին. Տիեզերքի մեր պատկերը

Տիեզերքի մեր պատկերը Մի անգամ հայտնի մի գիտնական (ասում են՝ Բերտրան Ռասելը) հանրային դասախոսություն է կարդում աստղագիտությունից: Նկարագրում է, թե ինչպես է Երկիրը պտտվում Արևի շուրջը, իսկ արևն, իր հերթին, աստղերի անծայրածիր հավաքածուի շուրջը, որը կոչվում է մեր գալակտիկա: Դասախոսության … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոքինգ-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

կյանքն ինչպես կա

Մի֊երկու ժամ հետո ամպերից վեր արևը կսկսի խավարել։ Ես էլի չեմ տեսնի, որովհետև անձրև եմ լսում։ Բայց կերևակայեմ, որ նստել եմ ամպերի կտուրին, ոտքերս կախել վերև ու նայում եմ դանդաղ մեջ ընկնող լուսնին։

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

երկկենցաղ մարդ

Սերը մուկ է
գցեցի կարասը, որ խեղդեմ
նա հարբած երևան եկավ
և ստատուս գրեց ֆեյսբուքում
(բռնվեցի)

ֆեյսբուքը ցանց է,
ընկա իմ ոտով
կամավոր
ինձ դուրս հանեցի իմ ջրերից
գցեցի վիրտուալ աշխարհ
ուր դարձա երկկենցաղ
(մա՞րդ)
(երևի) Շարունակել կարդալ

Հրատարակված՝ ձեռագիր, պոեզիա-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Դեղատանը

— Մի հատ լողանալու օճառ տուր, էլի՛: Բայց չգիտեմ՝ որը։

— Ջոնսոնս բեյբի տար, լավն ա։

— Փափկացնող ա՞։

— Հա:

Ես նայում էի օճառների շարքին։

— DALAN, էդ ինչակա՞ն ա։ Մի հատ ցույց կտա՞ս, հետաքրքիր ա, էդ ինչա՞կան ա, որ անունը դալան ա։

— Սկսվե՜ց էլի, թուրքական ա՜, թուրքական չի՜՞,- օճառը դարակից հանելով՝ ասաց Գ-ն, հենց է՛լ թուրքական ա: Դուք ոնց որ ավանդապաշտ մշեցիներ լինեք․․․ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Կապույտ կարոտը հոգուս

Աշխարհը կապույտ է իր եզրերին և խորություններում։ Կապույտը այն լույսն է, որ մոլորվում է։ Սպեկտրի կապույտ ծայրամասի լույսը արևից մինչև մեզ ամբողջ տարածությունը չի հաղթահարում։ Այն ցրվում է օդի մոլեկուլների վրա, ջրում։ Ջուրն անգույն է. ծանծաղ ջուրն այն գույնի է երևում, ինչ որ կա իր խորքում, իսկ խոր ջուրը լցված է այդ ցրված լույսով. որքան մաքուր է ջուրը, այնքան մուգ է կապույտը։ Երկինքը կապույտ է նույն պատճառով, սակայն հորիզոնի մոտի կապույտը, երկրի կապույտը, որ թվում է՝ լուծվում է երկնքում, ավելի մուգ է, երազկոտ. մելամաղձոտ կապույտը ամենահեռավոր հեռուների այն տեղերի, որ տեսնում ես կիլոմետրերից. տարածության կապույտը։ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , , , , , | 1 մեկնաբանություն

Աղոթք Պերսեփոնեին

Աղոթք Պերսեփոնեին

Եղիր նրան, Պերսեփոնե՛,
Ամեն ինչ, որ ես չեղա․
Դիր գլուխը քո գոգին:
Այնքան հպարտ, վայրի էր,
Անհոգ, ինքնագոհ, ազատ,
Նա իմ կարիքը չուներ․ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | 1 մեկնաբանություն

Աժդահակ

Աժդահակ

Ելենային

գեղեցկության ցավից թրթռում է հոգիս
արևը թափվում է գագաթին
հալեցնում մարմինս
հեղուկը
կարմիր քարերի միջով հոսում է
դեպի լիճը կապույտ
եզերված երկնքի ձյունով

մարմինը հագուստով չի ծնվել
և հոգին նրանն է լիովին… Շարունակել կարդալ

Հրատարակված՝ ձեռագիր, պոեզիա-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

աշխարհը open source ա

աշխարհը open source ա
ձկները լողում են
երկնքում
փոխվեցին ամպային հետքերը
նկարչի, որ երազում տեսնում էր
ինքն իրեն նկարող պատկեր Շարունակել կարդալ

Հրատարակված՝ զարմանք-ում | Պիտակված | Թողնել մեկնաբանություն

Թե ինչ մտապատահեց, երբ ես մոռացա պրոտոնի գոյության մասին

Տարրական էլեկտրական լիցքը կրողը էլեկտրոնն է: Էլեկտրոնի լիցքը բացասական է: Էլեկտրական հոսանքը էլեկտրոնների կարգավորված շարժումն է: Էլեկտրոնները բացասական բևեռից (որտեղ շատ են քանակով) շարժվում են դրական բևեռը (որտեղ ավելի քիչ են), և դրա արդյունքում առաջանում է էլեկտրական հոսանք: Էլեկտրական դաշտը նույնպես առաջանում է էլեկտրոնների շնորհիվ: Էլեկտրականությունը, այսպիսով, էլեկտրոնների գոյության հետևանք է, իսկ էլեկտրական դաշտը նյութապես կրողը էլեկտրոնն է: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն