Category Archives: խառը կյանքից

Կենդանի դասագիրք

Սա իմ մանկության երևի առաջին հանրագիտարանն էր։ Բնությունը այս գրքում շնչում էր գույներով, ապրում էր իր բոլոր արարածների անկրկնելիությամբ, սովորեցնում էր տեսնել, ճանաչել, սիրել։ Այնքան էի կարդացել, որ հիմա էջերը թերթելու համար դժվարությամբ եմ անջատում իրարից։ Ինչ ասես չկար այդ … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

Խփնվելու մասին

Պոլ Դեյվիսն իր «Սուպերուժ» (Superforce) գրքում ասում է.

Նոր ֆիզիկան շարունակում է անսպասելի յուրահատկություններ նկատել բնության վարքում, և ուսանող ֆիզիկոսների ամեն նոր սերունդ այդ գաղափարները տարօրինակ կամ նույնիսկ իմաստազուրկ է համարում։ Անգլիայի հայտնի համալսարաններից մեկում ֆիզիկայի ֆակուլտետի շենքի մուտքին պլակատ էր կախված. «Զգույշ եղեք, ֆիզիկայից կարող եք խփնվել» Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , , , , , | Թողնել մեկնաբանություն

կյանքն ինչպես կա

Մի֊երկու ժամ հետո ամպերից վեր արևը կսկսի խավարել։ Ես էլի չեմ տեսնի, որովհետև անձրև եմ լսում։ Բայց կերևակայեմ, որ նստել եմ ամպերի կտուրին, ոտքերս կախել վերև ու նայում եմ դանդաղ մեջ ընկնող լուսնին։

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Դեղատանը

— Մի հատ լողանալու օճառ տուր, էլի՛: Բայց չգիտեմ՝ որը։

— Ջոնսոնս բեյբի տար, լավն ա։

— Փափկացնող ա՞։

— Հա:

Ես նայում էի օճառների շարքին։

— DALAN, էդ ինչակա՞ն ա։ Մի հատ ցույց կտա՞ս, հետաքրքիր ա, էդ ինչա՞կան ա, որ անունը դալան ա։

— Սկսվե՜ց էլի, թուրքական ա՜, թուրքական չի՜՞,- օճառը դարակից հանելով՝ ասաց Գ-ն, հենց է՛լ թուրքական ա: Դուք ոնց որ ավանդապաշտ մշեցիներ լինեք․․․ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Թե ինչ մտապատահեց, երբ ես մոռացա պրոտոնի գոյության մասին

Տարրական էլեկտրական լիցքը կրողը էլեկտրոնն է: Էլեկտրոնի լիցքը բացասական է: Էլեկտրական հոսանքը էլեկտրոնների կարգավորված շարժումն է: Էլեկտրոնները բացասական բևեռից (որտեղ շատ են քանակով) շարժվում են դրական բևեռը (որտեղ ավելի քիչ են), և դրա արդյունքում առաջանում է էլեկտրական հոսանք: Էլեկտրական դաշտը նույնպես առաջանում է էլեկտրոնների շնորհիվ: Էլեկտրականությունը, այսպիսով, էլեկտրոնների գոյության հետևանք է, իսկ էլեկտրական դաշտը նյութապես կրողը էլեկտրոնն է: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

2014-1915

Հայի, թուրքի, ցեղասպանության, Մասիսի, ես-ի, ուրիշի իմ ընկալումը հիմա այլ է, քան առաջ էր: Փոփոխությունները մի բան են հստակեցնում՝ այդ ամենը իմ մի մասնիկն է, ավելի ճիշտ՝ այդ ամենը ես եմ: Ինքս ինձնից, ինչպես հայտնի է, փախչել չեմ կարող: Ինչ-որ իմաստով ես Ցեղասպանություն եմ, ինչպես ձուկը Օվկիանոս է՝ ինչ-որ իմաստով: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

մարդկություն

— Էդ ո՞նց եղավ, չեկար, չբողոքեցիր, չզգուշացրիր, որ հանկարծ աշխատավարձիցդ չպահենք:
— Ճիշտն ասած, վստահ էի, որ դուք նման բան չեք անի:
— Ո՞նց: Մենք գործատու ենք, դու իրավունք չունես վստահ լինես: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

Լևոն Խեչոյան

Լևոն Խեչոյանին առաջին ու վերջին անգամ հանդիպեցի մի քանի ամիս առաջ, սովետական Էջմիածնի կյանքի մասին պատմող մի ներկայացման ժամանակ: Անբացատրելի մի նմանություն ուներ տատիկիս հետ. չհասկացա՝ գուցե հիվանդությո՞ւնն էր պատճառը: Հետո, երբ խոսեց, նմանեցնելու պատճառը գտա. ձայնը շատ հեռվից էր գալիս, հոգու խորքից: Իմ մասին, բացի անունիցս ու գրքիս կազմից, ուրիշ բան չգիտեր: Հենց զգաս, որ Տիեզերքում քեզանից մեծ ոչ մի բան չկա, ոչ մի բանից չես վախենա,- անսպասելի ասաց նա, հետո, զարմացած հայացքս բռնեց: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

մարդահայ

1. Քիչ ենք, բայց հայ ենք:
2. Աթեիստ հայը հայ չէ:
3. Սամվել Ալեքսանյանը հայ չէ:
4. Վասակ Մամիկոնյանը հայ չէ: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Բաց նամակ Վերներ Հայզենբերգին

Սիրելի՛, հարգելի մեր համարյա հայ Հայզենբերգ, անկեղծ ասած, ոչ մի կերպ չէի ցանկանում անհանգստացնել Ձեզ, սակայն մի լուրջ մտահոգություն ունեմ: Հիշո՞ւմ եք, 88 տարի առաջ Դուք հայտարարեցիք, որ դելտա իքս անգամ դելտա պեն մոտավորապես մեծ կամ հավասար է հաշ Պլանկի: Այն ժամանակ ես Ձեզ հավատացի, և հիմա էլ եմ հավատում: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , , | Մեկնաբանություններ (2)