Category Archives: ձեռագիր

Անքնություն

Գիշերը սիրտս թևեր է առնում, Ցատկոտում անկանոն, Ոտքից թել կապած ծիտիկի նման Իմանում, որ կա թռիչքի սահման։ Գիշերը երկինքը ելնում է ափերից, Պատուհանից իջնում, Շրջանակից ծորացող մեղրի շիրայով Փաթաթվում է վրաս։ Գիշերը Առնակին թողնում են դժոխքից, Շղթայազերծ՝ հասնում է քնով … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Թողնել մեկնաբանություն

իմ սիրելին կհագնի

Իմ սիրելին կհագնի բոլոր շորերը,
ես համբույրներով
դանդաղ
կհանեմ դրանք,
փնտրելով մարմինը, մինչև որ
կհասնեմ հոգուն։ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ ձեռագիր, պոեզիա-ում | Թողնել մեկնաբանություն

լուսինը պտտվում է շուրջս

Լուսինը պտտվում է շուրջս,
Լուսինը քաշում է ինձ․
Գրավիտացիա։

Մազերս բիզ֊բիզ են կանգնում,
Մազերս ծառանում են,
Մակընթացություն է։

Արյունս փքվում է, բարձրանում,
Արյունս եռում է կապույտ
Լուսնալույսի տակ։ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

մարմինը սահմանափակ է ամպերի նման

Մարմինը սահմանափակ է ամպերի նման,
որ ծածկում են երկինքը,
որը տարածվում է տիեզերքի վրա՝
թաքցնելով հենց այն, ինչի մասն է ինքը։ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , , , , , | Թողնել մեկնաբանություն

սիրում եմ ինձ որ սիրում եմ քեզ

Մոլորակի վրա իջել է սերը:
Ժայռեր ու ծառեր են աճել խորքերից:
Աստեղային փոշուց վերհառնել է մարդը,
Սիրելու՝ ինչպես ծաղկումի մեջ ծառն է
Անմնացորդ հեղում հոգին եթերային: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված | Թողնել մեկնաբանություն

դու

Իմ բացված աչքի մեջ դու ես
Իմ շնչած ծխի մեջ դու ես
Իմ կապած ժամի մեջ դու ես

Իմ բացած դռան մեջ դու ես
Իմ արած քայլի մեջ դու ես
Իմ թափած ջրի մեջ դու ես Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Թողնել մեկնաբանություն

Գարուն

Արևի լույսը կընկնի ներքև
անձրևորդերը մեղմիկ կխլրտան
մուգ հողի ներսի անգույն սերմերը
դանդաղ կփքվեն
կբարձրանան
Աստղը մարել է
միլիոն ու միլիոն տարիներ առաջ
Անձրևորդերը մեղմիկ խլրտում են
երկու վայրկյան անց
վերջին ֆոտոնը նրանց կպատմի
լուրը անցյալից
Ծիլերը ելան
Արևի լույսը ընկել է արդեն
Անձրևորդերը մեղմիկ խլրտում են
ծիլերի շուրջը
Հողը եռում է Շարունակել կարդալ

Հրատարակված՝ ձեռագիր, պոեզիա-ում | Թողնել մեկնաբանություն

Բոլոր ճամփաները դեպի սեր են տանում

Բոլոր ճամփաները դեպի սեր են տանում:
Կյանքը թակարդը լարել, սպասում է:
Մոխիրը կրակ էր:

Կյանքը կրակը վառել, սպասում է:

Բոլոր ճամփաները դեպի քեզ են բերում,
Մեր ընդհանուրը մոխիր է:

Բոլոր ճամփաները քեզ են բերում,
Կյանքը միջնորդ է: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

գրավիտացիա 2

Շենքահասակ ծառը դադարել է աճել,
որ գրավիտացիան մեջքը չկոտրի։
Թռչուններն ամեն գիշեր հավաքվում են գլխին։
Սոսին ունկնդրում է նրանց ծլվլոցը։
Քաղաքն անիծում է նրանց կռկռոցը։ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

Սև մայրամուտ

Երկնքում գիշեր-ցերեկ աստղեր են։

Օդ չկա։
Օրը տարի է տևում։

Ես այստեղ չեմ ապրում,

Ոչ էլ աստեղային ճամփորդ եմ,
Ոչ էլ աստեղային մարմինս
Անտեսանելի աչքերն է բացել։

Մայրամուտի գույնը սևն է՝
Անթափանց, համատարած, մեներանգ։
Վիթխարի կապույտ մոլորակը
Լուսնափոշուց էլ ցածր է իջնում՝
Երկիրը մայր է մտնում։ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ ձեռագիր, պոեզիա-ում | Թողնել մեկնաբանություն