Category Archives: պոեզիա

Գարուն

Արևի լույսը կընկնի ներքև անձրևորդերը մեղմիկ կխլրտան մուգ հողի ներսի անգույն սերմերը դանդաղ կփքվեն կբարձրանան Աստղը մարել է միլիոն ու միլիոն տարիներ առաջ Անձրևորդերը մեղմիկ խլրտում են երկու վայրկյան անց վերջին ֆոտոնը նրանց կպատմի լուրը անցյալից Ծիլերը ելան Արևի լույսը … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ ձեռագիր, պոեզիա-ում | Թողնել մեկնաբանություն

Բոլոր ճամփաները դեպի սեր են տանում

Բոլոր ճամփաները դեպի սեր են տանում: Կյանքը թակարդը լարել, սպասում է: Մոխիրը կրակ էր: Կյանքը կրակը վառել, սպասում է: Բոլոր ճամփաները դեպի քեզ են բերում, Մեր ընդհանուրը մոխիր է: Բոլոր ճամփաները քեզ են բերում, Կյանքը միջնորդ է:

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

գրավիտացիա 2

Շենքահասակ ծառը դադարել է աճել,
որ գրավիտացիան մեջքը չկոտրի։
Թռչուններն ամեն գիշեր հավաքվում են գլխին։
Սոսին ունկնդրում է նրանց ծլվլոցը։
Քաղաքն անիծում է նրանց կռկռոցը։ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

Սև մայրամուտ

Երկնքում գիշեր-ցերեկ աստղեր են։ Օդ չկա։ Օրը տարի է տևում։   Ես այստեղ չեմ ապրում, Ոչ էլ աստեղային ճամփորդ եմ, Ոչ էլ աստեղային մարմինս Անտեսանելի աչքերն է բացել։   Մայրամուտի գույնը սևն է՝ Անթափանց, համատարած, մեներանգ։ Վիթխարի կապույտ մոլորակը Լուսնափոշուց … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ ձեռագիր, պոեզիա-ում | Թողնել մեկնաբանություն

երկկենցաղ մարդ

Սերը մուկ է
գցեցի կարասը, որ խեղդեմ
նա հարբած երևան եկավ
և ստատուս գրեց ֆեյսբուքում
(բռնվեցի)

ֆեյսբուքը ցանց է,
ընկա իմ ոտով
կամավոր
ինձ դուրս հանեցի իմ ջրերից
գցեցի վիրտուալ աշխարհ
ուր դարձա երկկենցաղ
(մա՞րդ)
(երևի) Շարունակել կարդալ

Հրատարակված՝ ձեռագիր, պոեզիա-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Աժդահակ

Աժդահակ

Ելենային

գեղեցկության ցավից թրթռում է հոգիս
արևը թափվում է գագաթին
հալեցնում մարմինս
հեղուկը
կարմիր քարերի միջով հոսում է
դեպի լիճը կապույտ
եզերված երկնքի ձյունով

մարմինը հագուստով չի ծնվել
և հոգին նրանն է լիովին… Շարունակել կարդալ

Հրատարակված՝ ձեռագիր, պոեզիա-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

մեղուն գիտեր

Մեղուն գիտեր, թե
ապակին օդ է՝
տարածությունը իր թռիչքների:
Պատերի մասին,
այն էլ՝ թափանցիկ,
ոչ մի բանտարկյալ
նրան չէր պատմել:
Ոչ մի բանտարկյալ մեղու չէր եղել:
Ես մեղու չեմ. ես
հին բանտարկյալ եմ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Մարմինս փխրուն է

Մարմինս փխրուն է,
կիսաթափանցիկ,
հոգիս՝ բեռ ու բնակարան.
հարմարվել ենք,
ճամփորդում ենք
լաբիրինթոսում չգծված ուղիների: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , , , , , | 1 մեկնաբանություն

տխուր եմ

տխուր եմ-կրկնում եմ
փակում գիրքը
բացում ֆեյսբուքը
հոգնել եմ
տխուր եմ,-
խոստովանում եմ
փակում ֆեյսբուքը
չեմ բացում գիրքը
ուրիշ ժամանակ եմ ուզում
ուրիշ տարածություն Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

մերկ հոգիս հպվեց գաղտնիքին

մերկ հոգիս հպվեց գաղտնիքին,
միտքս հալվեց-գոլորշիացավ,
ամպեց,
անձրևեց,
կանաչում եմ… Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն