Category Archives: Միտք

ՄԻՏ, «խելք, բանականություն, ուշադրություն, իմաստ և այլն», բնիկ հայերեն բառ, «med» արմատից:
http://nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=7&pageNumber=1718

Հայերեն, հայատառ, վիքիպեդիա

Սպառողական հոգեբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ուղեղների լվացքի հեշտ ու արագ մեր աշխարհը մարդու ինքնադրսևորման ու կայացման ճամփին դառնում է բաց դռների լաբիրինթոս, որտեղ հաճախ են մոլորեցնում ուղղորդող նշանները և ուղղորդում՝ մոլորեցնողները: Կողմնորոշման միակ հուսալի հենարանը մնում է սեփական փորձով յուրացրած գիտելիքը: Գիտելիք ստանալու և գիտելիք փոխանցելու կապուղին լեզուն է: Մեր հաղորդակցության հենքը և մեր գիտելիքների հիմքը մեր լեզուն է: Առանց լեզվի չկա աշխարհ, իսկ առանց մայրենի լեզվի չկա իմ աշխարհը: Մենք ապրում ենք ապագայում, ուր գիտելիքները ստեղծվում և տարածվում են վիրտուալ իրականության մեջ: Հայերեն Վիքիպեդիայի դերն ու նշանակությունը այս ապագայում կա և լինելու է մեր ինքնության սահման-տիրույթներից մեկը: Ամենակարևորներից մեկը, քանի որ Վիքիպեդիան բաց և մատչելի է բոլորի համար, բոլորինն է ու ոչ մեկինը՝ միաժամանակ: Շարունակել կարդալ

Advertisements
Հրատարակված՝ Միտք-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

Ազատության գաղափարը | Ռուդոլֆ Շտայներ

Բնականաբար,  քաղվածքները չեն կարող ամբողջությամբ ներկայացնել հեղինակի միտքը և այն ընկալելու  համար ահագին բացեր կթողնեն: Այնուհանդերձ, որոշեցի դնել: «Ազատության փիլիսոփայությունը» իմ իմացած այն քիչ գրքերից է, որ  մարդուն=ազատ_մարդուն սահմանում-ներկայացնում է ներսից՝  դուրսը թողնելով որպես մարդ-աշխարհ փոխազդեցության նկարագրություն: Չկա մարդ, կա … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Միտք-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

Ռուդոլֆ Շտայներ

Անհնար է ամբողջովին հասկանալ մարդուն, եթե նրա մասին դատելիս հիմքում դրվում է տեսակի հասկացությունը: Ըստ տեսակի դատողություններ անելիս ամենամեծ համառությունը դրսևորվում է այն դեպքում, երբ խոսքը մարդու սեռի մասին է: Տղամարդը կնոջ, կինը տղամարդու մեջ գրեթե միշտ չափազանց շատ բան … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Միտք-ում | Պիտակված , , , , , | Թողնել մեկնաբանություն

Էդվարդ Աթայան

Չնչին են կոնցեպցիաները, որոնք Աստծո բնույթին դասում են գոյի միայն ակսիոլոգիական դրական մասը, ինչը կնշանակեր. Աստծո ներկայությունը և զորությունը սահմանափակվում է միայն աշխարհի կեսով: Աստված, որը որտեղ պետք է (իսկ հայտնի պայմաններում այն պետք է ամենուր) ի հայտ չի գալիս որպես Սատանա կամ մի որոշակի սպեկուլյանտ կամ առհասարակ սրիկա, նոնսենս է: Այլ բան է, եթե որպես դրական Աստված նա ի վիճակի է իրեն ենթարկեցնել սատանայական սկիզբը, չարը, այլանդակությունը և այլն: Սակայն բնական է, որ որպես բացասական Աստված նա պետք է գործի հակառակ ձևով՝ բարին ենթարկեցնի չարին… Եվ յուրաքանչյուր ճանճ, նրա բախումը պատուհանի ապակուն կամ դռնապանի ընկած ատամը հո նույնպես Աստվածներ են: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Միտք-ում | Պիտակված , , , , , , , , | 1 մեկնաբանություն