Tag Archives: թարգմանություն

Գլուխ երկրորդ. Տարածություն և ժամանակ

Մարմինների շարժման մասին մեր այժմյան պատկերացումները գալիս են Գալիլեյից և Նյուտոնից։ Նրանցից առաջ մարդիկ հավատում էին Արիստոտելին, ով ասում էր, որ մարմնի բնական վիճակը դադարն է, և որ մարմինը շարժվում էմիայն որևէ ուժի կամ իմպուլսի դրդումով։ Դրանից հետևում էր, որ ծանր մարմինը պետք է ավելի արագ ընկնի, քան թեթևը, քանի որ Երկիրը նրան ավելի մեծ ուժով կքաշի դեպի իրեն։

Արիստոտելյան ավանդույթը նաև պնդում էր, որ տիեզերքը կառավարող բոլոր օրենքներին կարելի է հասու լինել զուտ մտածողությամբ. դիտումներով ստուգելու կարիք չկա։ Այսպիսով մինչև Գալիլեյը ոչ ոք գլուխ չդրեց պարզելու՝ արդյո՞ք տարբեր զանգվածներով մարմինները իրականում ընկնում են տարբեր արագություններով։ Ասում են, որ Գալիլեյը Արիստոտելի համոզմունքի սխալ լինելը ցույց է տվել ՝ Պիզայի թեք աշտարակից մարմիններ նետելով։ Այս պատմությունը համարյա հաստատ ճիշտ չէ. բայց Գալիլեյը դրա նման մի բան արել է՝ տարբեր զանգվածներով գնդեր է գլորել թեք հարթությունով։ Այս իրավիճակը նման է ուղղահայաց ընկնող ծանր մարմինների դեպքին, սակայն ավելի հեշտ է դիտարկելը, քանի որ արագությունները ավելի փոքր են։ Գալիլեյի չափումները ցույց տվեցին, որ ամեն մի մարմնի արագության աճի չափը նույնն է՝ ինչ էլ լինի զանգվածը։ Օրինակ, եթե գունդը գլորենք մի թեքությամբ, որը ամեն տասը մետրի վրա իջնում է մեկ մետրով, գունդը մեկ վայրկյանից կիջնի մեկ մետր-վայրկյան արագությամբ, երկու վայրկյանից՝ երկու մետր-վայրկյան արագությամբ և այսպես շարունակ, որքան էլ որ ծանր լինի։ Իհարկե, արճիճը փետուրից արագ կընկնի, սակայն միայն այն պատճառով, որ փետուրի անկումը օդի դիմադրությունից դանդաղում է։ Եթե նետենք երկու մարմիններ, որոնց դիմադրությունը օդին շատ մեծ չէ, օրինակ՝ երկու տարբեր կապարե ծանրություններ, դրանք կընկնեն նույն արագությամբ։ Լուսնի վրա, որտեղ օդ չկա, որ դանդաղեցնի ընկնող մարմինները, աստղագնաց Դավիդ Ռ. Սկոտը փորձ անցկացրեց փետուրով և կապարով և գտավ, որ դրանք միևնույն ժամանակ են հասնում գետնին։

Նյուտոնը Գալիլեյի չափումներն օգտագործեց որպես իր շարժման օրենքների հիմք։ Շարունակել կարդալ

Advertisements
Հրատարակված՝ Հոքինգ, Թարգմանություն-ում | Պիտակված , , , | 1 մեկնաբանություն

Գլուխ առաջին. Տիեզերքի մեր պատկերը

Տիեզերքի մեր պատկերը Մի անգամ հայտնի մի գիտնական (ասում են՝ Բերտրան Ռասելը) հանրային դասախոսություն է կարդում աստղագիտությունից: Նկարագրում է, թե ինչպես է Երկիրը պտտվում Արևի շուրջը, իսկ արևն, իր հերթին, աստղերի անծայրածիր հավաքածուի շուրջը, որը կոչվում է մեր գալակտիկա: Դասախոսության … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոքինգ-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

որտեղի ՞ց գտնել կարդալու ժամանակ

Время читать — это всегда украденное время. (Как, впрочем, и время писать, время любить.)
У кого украденное?
Скажем, у обязанности жить.
Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հարց-ում | Պիտակված , , , , , | Թողնել մեկնաբանություն

Ո՞ւմ է պետք այդ մեռած կաշին

Այնուամենայնիվ, ինձ թվում է՝ երբ գրում ես, անպայման ենթադրում ես, որ ինչ-որ մեկը կարդալու է քեզ, նույնիսկ եթե այդ «ինչ-որ մեկը» կլինես հենց դու: Նաև հարցնում եմ ինձ. հնարավո՞ր է գրել առանց որևէ դեր խաղալու: Երբ գրում ես, ուզում ես … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հարց-ում | Պիտակված , , , , , | Թողնել մեկնաբանություն