Tag Archives: իտալերեն

երեկ երեկոյան սեր կար | Ալդա Մերինի

Երեկ երեկոյան սեր կար
ես և դու կյանքի մեջ
փախանք և անէացանք
մի համբույրով ու մի բերանով
ինչպես աբստրակտ նկարում.
ես և դու սիրահարված
սքանչելի մոտիկ: Շարունակել կարդալ

Advertisements
Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Ներուդա | Քո ժպիտը

Ինձ զրկիր հացից, եթե ուզում ես,
ինձ զրկիր օդից, սակայն մի զրկիր
ինձ քո ժպիտից:

Մի զրկիր ինձ վարդից,
նիզակից, որ նետում ես,
ջրից, որ անակնկալ
բռնկվում է բերկրանքիդ մեջ,
հանկարծակի ալիքից
արծաթի, որ ծնում ես: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Իմ սրտի համար բավ է քո կուրծքը | Ներուդա

Իմ սրտի համար բավ է քո կուրծքը,
Քո ազատության համար բավ են իմ թևերը:
Իմ բերանից մինչ ամպերը կհառնի
Այն, ինչ հանդարտված է քո հոգում: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Ֆերնանդո Պեսոա

Մի օր, երբ մեկը բախի քո դուռը
ասելով, որ իմ լրաբերն է,
չհավատաս, եթե նույնիսկ ես լինեմ,
որովհետև իմ սին հպարտությունը թույլ չի տալիս
մինչև անգամ երկնքի անգո դռները բախել: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

Ալդա Մերինի | Պոետներն աշխատում են գիշերը

Պոետներն աշխատում են գիշերը,
երբ ժամանակը չի շտապեցնում իրենց,
երբ լռում է ամբոխի աղմուկը
և ավարտվում ժամերի ինքնադատաստանը: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Ալդա Մերինի | Սպասում եմ քեզ

Սպասում եմ քեզ, և ամեն օր
մարում եմ կամաց-կամաց,
մոռանում դեմքդ:
մի՞թե իմ հուսահատությունը
հավասար է քո բացակայությանը,
ոչ, այն ավելին է.
հաստատուն կործանման ժեստ
որը չգիտեմ ինչպես նվիրել քեզ: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Պաբլո Ներուդա | Խնդրում եմ լռություն

Այժմ հեռացեք ինձնից խաղաղությամբ,
Այժմ ընտելացեք առանց ինձ:
Փակում եմ աչքերս:

Եվ ընդամենը հինգ բան եմ ցանկանում,
Հինգ արմատներ են նախընտրելի:

Առաջինը անսահման սերն է: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Ալդա Մերինի | ես հարստության կարիք չունեմ

Ես հարստության կարիք չունեմ:
ես կարիք ունեմ բառերի զգացմունքների
բառերի՝ ընտրված իմաստությամբ
ծաղիկների, որ կոչվում են մտքեր
վարդերի, որ կոչվում են ներկայություններ
երազների, որ ապրում են ծառերը
երգերի, որ պարեցնում են արձանները Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Բնանկար

Ձիթենիների
պուրակը
բացվում, փակվում է
հովհարի նման:
Ձիթենիներից վերև
երկինք է անտակ,
և մռայլ անձրև
սառը աստղերից: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Եթե ինձ մոռանաս

Ուզում եմ, որ իմանաս
մի բան.
գիտես՝ ինչպես է.
երբ նայում եմ
բյուրեղյա լուսնին, կարմիր ճյուղին,
դանդաղընթաց աշնանը՝ իմ պատուհանից,
երբ հպվում եմ
կրակի մոտի
անշոշափելի մոխրին,
կամ փայտի կնճռապատ մարմնին,
ամեն ինչ ինձ բերում է քեզ մոտ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն