Tag Archives: խաչակիր

Մարկոն

Մարկոն մեր տանը հաստատվեց, երբ ես Մասիսի լանջին էի:
— Գնացինք ձեր տուն, շունը հարձակվեց ոտներիս վրա, էդ ի՜նչ արեց, ախչի, հազիվ փախա, լպստում էր, յախք,- մի օր հետո, արդեն Բայազետում, ֆեյսբուքից լսում եմ քեռուս աղջկա բողոքը:
— Ինչ շուն, մենք շուն չունենք,- անհանգստացա ես: Քանի տարի է՝ ուզում եմ շուն պահել, վախենում եմ նոր կապվածությունից, նույնիսկ Դալանի Աչոնի ձագերից մեկին չվերցրեցի, դիմացա մի կերպ, հիմա, հենց տնից ոտս քաշեցի մի քանի օրով՝ շուն:
— Արդեն ունեք, բայց քո համար անակնկալ էր, չասես, որ ասել եմ:
Երբ մի քանի օր անց, ուշ գիշերվա մեջ տուն հասա, Մարկոն փակված էր բնում:
— Ո՞ւր ա, հանեք դրան, նայեմ:
Մարկոն նետվեց ոտքերս լպստելու: Շարունակել կարդալ

Advertisements
Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն