Tag Archives: հայերեն

Հայերեն, հայատառ, վիքիպեդիա

Սպառողական հոգեբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ուղեղների լվացքի հեշտ ու արագ մեր աշխարհը մարդու ինքնադրսևորման ու կայացման ճամփին դառնում է բաց դռների լաբիրինթոս, որտեղ հաճախ են մոլորեցնում ուղղորդող նշանները և ուղղորդում՝ մոլորեցնողները: Կողմնորոշման միակ հուսալի հենարանը մնում է սեփական փորձով յուրացրած գիտելիքը: Գիտելիք ստանալու և գիտելիք փոխանցելու կապուղին լեզուն է: Մեր հաղորդակցության հենքը և մեր գիտելիքների հիմքը մեր լեզուն է: Առանց լեզվի չկա աշխարհ, իսկ առանց մայրենի լեզվի չկա իմ աշխարհը: Մենք ապրում ենք ապագայում, ուր գիտելիքները ստեղծվում և տարածվում են վիրտուալ իրականության մեջ: Հայերեն Վիքիպեդիայի դերն ու նշանակությունը այս ապագայում կա և լինելու է մեր ինքնության սահման-տիրույթներից մեկը: Ամենակարևորներից մեկը, քանի որ Վիքիպեդիան բաց և մատչելի է բոլորի համար, բոլորինն է ու ոչ մեկինը՝ միաժամանակ: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Միտք-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն