Tag Archives: յոստայն գորդեր

պատահական, չափազանց պատահական մտքերի հոսք

Իտալերենս գոնե մի քիչ զարգացնելու ավելի ալարկոտ-հեշտ-արդյունավետ ձև չգտա, որոշում եմ գիրք կարդալ՝ պարզ, թեթև ու գրավիչ այնքան, որ նույնիսկ դանդաղ կարդալիս անհամբերությունից կիսատ չթողնեմ, ուրիշ լեզվով կարդամ: Ուրեմն պիտի նաև այնպիսի գիրք լինի, որ ուրիշ լեզվով չճարվի դժվար ճարվի: … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , , , , , , , , | Թողնել մեկնաբանություն

Յոստայն Գորդեր | Հեյ, ո՞վ կա

Պարտեզում միշտ երկու-երեք հավ քուջուջ են անում: Արդյոք դրանից հետևո՞ւմ է. որ հավը «սովորական բան» է… Պատկերացրեք՝ ունենք հեռավոր մի տիեզերանավ, որն առանց նպատակի շարժվում է տարածության մեջ. եթե նույնիսկ շարժվի հավերժ, առանց նպատակի, երբեք հնարավոր չէ վստահությամբ ասել, որ հավի կհանդիպի: Տիեզերքում կան միլիարդավոր և միլիարդավոր աստղեր, դրանցից մի քանիսի շուրջը մոլորակներ են պտտվում: Ճամփորդության բազում տարիների ընթացքում, հավանական է, բնակելի մոլորակ պատահի: Սակայն նույնիսկ այնտեղ որևէ հավ տեսնելու հավանականությունը աննշան է… Ամբողջ տիեզերքում մեր մոլորակը հավանաբար միակն է, որտեղ հավեր գոյություն ունեն: Իսկ տիեզերքն անսահման է: Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք ասել, որ հավը «սովորական բան» է: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Մեկնաբանություններ (3)