Tag Archives: պաբլո ներուդա

Ներուդա | Սոնետ XVII

Ես քեզ չեմ սիրում իբրև աղե վարդ,
Իբրև տոպազ կամ կրակի սփռած մեխակների նետ
Սիրում եմ, ինչպես այն մութն են սիրում
Գաղտնի, ստվերի և հոգու միջև: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված | Թողնել մեկնաբանություն

Ներուդա | Քո ժպիտը

Ինձ զրկիր հացից, եթե ուզում ես,
ինձ զրկիր օդից, սակայն մի զրկիր
ինձ քո ժպիտից:

Մի զրկիր ինձ վարդից,
նիզակից, որ նետում ես,
ջրից, որ անակնկալ
բռնկվում է բերկրանքիդ մեջ,
հանկարծակի ալիքից
արծաթի, որ ծնում ես: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Իմ սրտի համար բավ է քո կուրծքը | Ներուդա

Իմ սրտի համար բավ է քո կուրծքը,
Քո ազատության համար բավ են իմ թևերը:
Իմ բերանից մինչ ամպերը կհառնի
Այն, ինչ հանդարտված է քո հոգում: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Պաբլո Ներուդա | Խնդրում եմ լռություն

Այժմ հեռացեք ինձնից խաղաղությամբ,
Այժմ ընտելացեք առանց ինձ:
Փակում եմ աչքերս:

Եվ ընդամենը հինգ բան եմ ցանկանում,
Հինգ արմատներ են նախընտրելի:

Առաջինը անսահման սերն է: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Եթե ինձ մոռանաս

Ուզում եմ, որ իմանաս
մի բան.
գիտես՝ ինչպես է.
երբ նայում եմ
բյուրեղյա լուսնին, կարմիր ճյուղին,
դանդաղընթաց աշնանը՝ իմ պատուհանից,
երբ հպվում եմ
կրակի մոտի
անշոշափելի մոխրին,
կամ փայտի կնճռապատ մարմնին,
ամեն ինչ ինձ բերում է քեզ մոտ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Իմացիր, որ սիրում եմ քեզ և չեմ սիրում

Իմացիր, որ սիրում եմ քեզ և չեմ սիրում
Որովհետև կյանքը երկու սեռ ունի.
Բառը լռության մի թևն է,
Կրակը ցրտի մի կեսն է:
Քեզ սիրում եմ, որ սկսեմ քեզ սիրել,
Որ վերսկսեմ անվերջը,
Որ չդադարեմ քեզ սիրել երբեք,
Դրա համար քեզ նորից չեմ սիրում Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն