Tag Archives: սիրանույշ օհանյան

գրավիտացիա 2

Շենքահասակ ծառը դադարել է աճել,
որ գրավիտացիան մեջքը չկոտրի։
Թռչուններն ամեն գիշեր հավաքվում են գլխին։
Սոսին ունկնդրում է նրանց ծլվլոցը։
Քաղաքն անիծում է նրանց կռկռոցը։ Շարունակել կարդալ

Advertisements
Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

Գլուխ երկրորդ. Տարածություն և ժամանակ

Մարմինների շարժման մասին մեր այժմյան պատկերացումները գալիս են Գալիլեյից և Նյուտոնից։ Նրանցից առաջ մարդիկ հավատում էին Արիստոտելին, ով ասում էր, որ մարմնի բնական վիճակը դադարն է, և որ մարմինը շարժվում էմիայն որևէ ուժի կամ իմպուլսի դրդումով։ Դրանից հետևում էր, որ ծանր մարմինը պետք է ավելի արագ ընկնի, քան թեթևը, քանի որ Երկիրը նրան ավելի մեծ ուժով կքաշի դեպի իրեն։

Արիստոտելյան ավանդույթը նաև պնդում էր, որ տիեզերքը կառավարող բոլոր օրենքներին կարելի է հասու լինել զուտ մտածողությամբ. դիտումներով ստուգելու կարիք չկա։ Այսպիսով մինչև Գալիլեյը ոչ ոք գլուխ չդրեց պարզելու՝ արդյո՞ք տարբեր զանգվածներով մարմինները իրականում ընկնում են տարբեր արագություններով։ Ասում են, որ Գալիլեյը Արիստոտելի համոզմունքի սխալ լինելը ցույց է տվել ՝ Պիզայի թեք աշտարակից մարմիններ նետելով։ Այս պատմությունը համարյա հաստատ ճիշտ չէ. բայց Գալիլեյը դրա նման մի բան արել է՝ տարբեր զանգվածներով գնդեր է գլորել թեք հարթությունով։ Այս իրավիճակը նման է ուղղահայաց ընկնող ծանր մարմինների դեպքին, սակայն ավելի հեշտ է դիտարկելը, քանի որ արագությունները ավելի փոքր են։ Գալիլեյի չափումները ցույց տվեցին, որ ամեն մի մարմնի արագության աճի չափը նույնն է՝ ինչ էլ լինի զանգվածը։ Օրինակ, եթե գունդը գլորենք մի թեքությամբ, որը ամեն տասը մետրի վրա իջնում է մեկ մետրով, գունդը մեկ վայրկյանից կիջնի մեկ մետր-վայրկյան արագությամբ, երկու վայրկյանից՝ երկու մետր-վայրկյան արագությամբ և այսպես շարունակ, որքան էլ որ ծանր լինի։ Իհարկե, արճիճը փետուրից արագ կընկնի, սակայն միայն այն պատճառով, որ փետուրի անկումը օդի դիմադրությունից դանդաղում է։ Եթե նետենք երկու մարմիններ, որոնց դիմադրությունը օդին շատ մեծ չէ, օրինակ՝ երկու տարբեր կապարե ծանրություններ, դրանք կընկնեն նույն արագությամբ։ Լուսնի վրա, որտեղ օդ չկա, որ դանդաղեցնի ընկնող մարմինները, աստղագնաց Դավիդ Ռ. Սկոտը փորձ անցկացրեց փետուրով և կապարով և գտավ, որ դրանք միևնույն ժամանակ են հասնում գետնին։

Նյուտոնը Գալիլեյի չափումներն օգտագործեց որպես իր շարժման օրենքների հիմք։ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոքինգ, Թարգմանություն-ում | Պիտակված , , , | 1 մեկնաբանություն

Գլուխ առաջին. Տիեզերքի մեր պատկերը

Տիեզերքի մեր պատկերը Մի անգամ հայտնի մի գիտնական (ասում են՝ Բերտրան Ռասելը) հանրային դասախոսություն է կարդում աստղագիտությունից: Նկարագրում է, թե ինչպես է Երկիրը պտտվում Արևի շուրջը, իսկ արևն, իր հերթին, աստղերի անծայրածիր հավաքածուի շուրջը, որը կոչվում է մեր գալակտիկա: Դասախոսության … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոքինգ-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

մեղուն գիտեր

Մեղուն գիտեր, թե
ապակին օդ է՝
տարածությունը իր թռիչքների:
Պատերի մասին,
այն էլ՝ թափանցիկ,
ոչ մի բանտարկյալ
նրան չէր պատմել:
Ոչ մի բանտարկյալ մեղու չէր եղել:
Ես մեղու չեմ. ես
հին բանտարկյալ եմ Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Մարմինս փխրուն է

Մարմինս փխրուն է,
կիսաթափանցիկ,
հոգիս՝ բեռ ու բնակարան.
հարմարվել ենք,
ճամփորդում ենք
լաբիրինթոսում չգծված ուղիների: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , , , , , | 1 մեկնաբանություն

տխուր եմ

տխուր եմ-կրկնում եմ
փակում գիրքը
բացում ֆեյսբուքը
հոգնել եմ
տխուր եմ,-
խոստովանում եմ
փակում ֆեյսբուքը
չեմ բացում գիրքը
ուրիշ ժամանակ եմ ուզում
ուրիշ տարածություն Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Ինքնաճանաչում

1. Ազատագրում Առաջինը գիտեր, որ եթե իրեն ճեղքեն վերից վար, միջից լույս աշխարհ կգա երրորդը: Երրորդը կամ քնած էր, կամ արթուն: Երբ քնած էր լինում, առաջինը վերացնում էր նրա նախորդ արթնությունից մնացած հետքերը: Արթնանալով՝ երրորդը անդադար ճանկռտում ու բռնցքահարում էր, … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Պատմվածք-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

մերկ հոգիս հպվեց գաղտնիքին

մերկ հոգիս հպվեց գաղտնիքին,
միտքս հալվեց-գոլորշիացավ,
ամպեց,
անձրևեց,
կանաչում եմ… Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

Ինքնաբացահայտում

— Այստեղ աղմուկը շատ է,- անվերջ բողոքում էր ընկերս։ Հոգնել էի բողոքներից։ «Ա՞յս էր մեր ընկերությունը»,- մտածում էի նորից ու նորից, երբ վերսկսում էր նույնը։ Վերջին անգամ չդիմացա. — Ոչ մի աղմուկ էլ չկա,- մի պահ նայելով աչքերին, ապա՝ ինձ՝ … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Պատմվածք-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

ինքս ինձ թիրախ դարձրի

ինքս ինձ թիրախ դարձրի
կանգնեցի ասեղի ծայրին
դե խփեք
ասացի
բաց եմ
խփեցին Շարունակել կարդալ

Հրատարակված՝ պոեզիա-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն