Tag Archives: վիքիպեդիա

Տունը, որտեղ… քաղվածքներ

Մի անգամ, երբ ամեն շրշյունից ցնցվելով, ծխում էի ուսուցիչների զուգարանում, մտավ չորրորդի Սֆինքսը: Վախենալով, ես շպրտեցի ծխուկը, և այն անմիջապես հանգավ խոնավ կաֆելի վրա:
-Օհո՛, ծխող Փասիան,- ասաց Սֆինքսը՝ նայելով ոտքերի տակի ծխուկին:- Որ պատմեմ, ոչ մեկը չի հավատա:
Նա նայեց ինձ և ծիծաղեց: Ճաղատ կռնատ լողլող: Խոտի պես կանաչ աչքեր: Ջարդած քիթ և չարախինդ բերան՝ վեր բարձրացած անկյուններով: Սև ձեռնոցներով պրոթեզներ: Շարունակել կարդալ

Advertisements
Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , , , , | Թողնել մեկնաբանություն

Հայերեն, հայատառ, վիքիպեդիա

Սպառողական հոգեբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ուղեղների լվացքի հեշտ ու արագ մեր աշխարհը մարդու ինքնադրսևորման ու կայացման ճամփին դառնում է բաց դռների լաբիրինթոս, որտեղ հաճախ են մոլորեցնում ուղղորդող նշանները և ուղղորդում՝ մոլորեցնողները: Կողմնորոշման միակ հուսալի հենարանը մնում է սեփական փորձով յուրացրած գիտելիքը: Գիտելիք ստանալու և գիտելիք փոխանցելու կապուղին լեզուն է: Մեր հաղորդակցության հենքը և մեր գիտելիքների հիմքը մեր լեզուն է: Առանց լեզվի չկա աշխարհ, իսկ առանց մայրենի լեզվի չկա իմ աշխարհը: Մենք ապրում ենք ապագայում, ուր գիտելիքները ստեղծվում և տարածվում են վիրտուալ իրականության մեջ: Հայերեն Վիքիպեդիայի դերն ու նշանակությունը այս ապագայում կա և լինելու է մեր ինքնության սահման-տիրույթներից մեկը: Ամենակարևորներից մեկը, քանի որ Վիքիպեդիան բաց և մատչելի է բոլորի համար, բոլորինն է ու ոչ մեկինը՝ միաժամանակ: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Միտք-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

բարի բախտ

— Բալիկ ջան,էդ ի՞նչ ես անում:
— Նկարում եմ:
— Ի՞նչն ես նկարում:
— Հուշարձանը:
— Հա՜, բալիկ ջան: Բա էդ ի՞նչ հուշարձան ա, գիտե՞ս:
— Կարծեմ «Վերածնունդ» էր անունը:
— Վա՜յ, բալիկ ջան: Արի՛, արի քեզ ասեմ էս ինչ հուշարձան ա: Կարդալ գիտե՞ս: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

որտեղի ՞ց գտնել կարդալու ժամանակ

Время читать — это всегда украденное время. (Как, впрочем, и время писать, время любить.)
У кого украденное?
Скажем, у обязанности жить.
Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հարց-ում | Պիտակված , , , , , | Թողնել մեկնաբանություն

Վիքիպեդիայի ունայնությունը կամ ունայնությունների հանրագիտարան

Պատկերացրեք տասնյակ, հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց: Ամեն վայրկյան նրանք ինչ-որ բան են գրում, սրբագրում, խմբագրում: Ամեն վայրկյան վայրկյան ինչ-որ մեկը ուղղում կամ ջնջում է ինչ-որ մեկի գրածը: Ամեն վայրկյան ինչ-որ մեկը ինչ-որ հոդված է կարդում Վիքիպեդիայում:

Բազմաթիվ տիբեթյան վանականներ մի քանի շաբաթ շարունակ համատեղ ուժերով մեկ մանդալա են գործում: Գործելուց անմիջապես հետո մանդալան ոչնչացնում են: Այդպես նրանք սովորում են չկառչել նյութական աշխարհից և իրենց իսկ ստեղծագործությունից: Չկառչել սեփական հոգուց: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Էսսե-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն