Category Archives: Էսսե

Բանաստեղծում և ժամանակ

Ստեղծագործելիս Գրողի համար անհրաժեշտ երկու բան չեմ կարողանում անել՝ վերապատմել և հորինել: Վերապատմելը տաղտկալի ու ապարդյուն գործողություն է: Ինչպե՞ս կարող եմ պատմել մի բան, որ կարող են պատմել բոլորը,- մտածում եմ, երբ ստեղծագործելու մտածված պահանջը բռնում է կոկորդիցս: Նաև չեմ … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Էսսե-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

Վիքիպեդիայի ունայնությունը կամ ունայնությունների հանրագիտարան

Պատկերացրեք տասնյակ, հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց: Ամեն վայրկյան նրանք ինչ-որ բան են գրում, սրբագրում, խմբագրում: Ամեն վայրկյան վայրկյան ինչ-որ մեկը ուղղում կամ ջնջում է ինչ-որ մեկի գրածը: Ամեն վայրկյան ինչ-որ մեկը ինչ-որ հոդված է կարդում Վիքիպեդիայում:

Բազմաթիվ տիբեթյան վանականներ մի քանի շաբաթ շարունակ համատեղ ուժերով մեկ մանդալա են գործում: Գործելուց անմիջապես հետո մանդալան ոչնչացնում են: Այդպես նրանք սովորում են չկառչել նյութական աշխարհից և իրենց իսկ ստեղծագործությունից: Չկառչել սեփական հոգուց: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Էսսե-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն