Tag Archives: մարդ

Էդվարդ Աթայան

Չնչին են կոնցեպցիաները, որոնք Աստծո բնույթին դասում են գոյի միայն ակսիոլոգիական դրական մասը, ինչը կնշանակեր. Աստծո ներկայությունը և զորությունը սահմանափակվում է միայն աշխարհի կեսով: Աստված, որը որտեղ պետք է (իսկ հայտնի պայմաններում այն պետք է ամենուր) ի հայտ չի գալիս որպես Սատանա կամ մի որոշակի սպեկուլյանտ կամ առհասարակ սրիկա, նոնսենս է: Այլ բան է, եթե որպես դրական Աստված նա ի վիճակի է իրեն ենթարկեցնել սատանայական սկիզբը, չարը, այլանդակությունը և այլն: Սակայն բնական է, որ որպես բացասական Աստված նա պետք է գործի հակառակ ձևով՝ բարին ենթարկեցնի չարին… Եվ յուրաքանչյուր ճանճ, նրա բախումը պատուհանի ապակուն կամ դռնապանի ընկած ատամը հո նույնպես Աստվածներ են: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Միտք-ում | Պիտակված , , , , , , , , | 1 մեկնաբանություն