Author Archives: ալբերօ

2014-1915

Հայի, թուրքի, ցեղասպանության, Մասիսի, ես-ի, ուրիշի իմ ընկալումը հիմա այլ է, քան առաջ էր: Փոփոխությունները մի բան են հստակեցնում՝ այդ ամենը իմ մի մասնիկն է, ավելի ճիշտ՝ այդ ամենը ես եմ: Ինքս ինձնից, ինչպես հայտնի է, փախչել չեմ կարող: Ինչ-որ իմաստով ես Ցեղասպանություն եմ, ինչպես ձուկը Օվկիանոս է՝ ինչ-որ իմաստով: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Տունը, որտեղ… քաղվածքներ

Մի անգամ, երբ ամեն շրշյունից ցնցվելով, ծխում էի ուսուցիչների զուգարանում, մտավ չորրորդի Սֆինքսը: Վախենալով, ես շպրտեցի ծխուկը, և այն անմիջապես հանգավ խոնավ կաֆելի վրա:
-Օհո՛, ծխող Փասիան,- ասաց Սֆինքսը՝ նայելով ոտքերի տակի ծխուկին:- Որ պատմեմ, ոչ մեկը չի հավատա:
Նա նայեց ինձ և ծիծաղեց: Ճաղատ կռնատ լողլող: Խոտի պես կանաչ աչքեր: Ջարդած քիթ և չարախինդ բերան՝ վեր բարձրացած անկյուններով: Սև ձեռնոցներով պրոթեզներ: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , , , , | Թողնել մեկնաբանություն

Մենք ապրում ենք Արեգակի մեջ

Սովորաբար արևը համարում ենք մեզանից 93 միլիոն մղոն1 հեռավորության վրա գտնվող մեծ, տաք գունդ: Սակայն իրականում արևի արտաքին մթնոլորտը շատ հեռու է ձգվում իր տեսանելի մակերևույթից: Մեր մոլորակի ուղեծիրը այդ նոսր մթնոլորտի մեջ է, և դրա ապացույցը տեսնում ենք, երբ արեգակնային քամու պոռթկումները առաջացնում են հյուսիսային և հարավային բևեռափայլեր: Այդ իմաստով, մենք անկասկած ապրում ենք Արեգակի «ներսում»: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

Տունը, որտեղ…

Քչերը ունեն բավարար անկախություն և մտածողության ընդարձակություն՝ մարդկանց ընդունելու այնպիսին, ինչպիսին որ կան, հաշվի առնելով բոլոր առանձնահատկություններն ու տարօրինակությունները, չդիտարկելով նրանց որպես որևէ խմբի ներկայացուցիչ՝ «ոչ ավանդական սեռական կողմնորոշման», «ֆիզիկական աշխատանքի մարդկանց», «աֆրոամերիկյան» կամ, առանձնահատուկ դառը հեգնանքով եմ ասում, «այլընտրանքային օժտվածությամբ» (մարդկանց ըստ արտաքին հատկանիշներով միավորելն էլ հենց պարարտացնում է ֆաշիզմը իր ցանկացած դրսևորումով): Քչերը կարող են ընդունել յուրաքանչյուր առանձին մարդուն հենց որպես միակ և անկրկնելի անհատ անձնապես համակրելի և հակակրելի գծերով, ինչպես անում են Տան բնակիչները Պետրոսյանի վեպում: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

Կապույտ մորուք

Պետք չէր բացեիր դուռը: Բացեցիր:
Ներս մտիր և տես՝ ինչ աննշան եմ
Քեզ դավաճանել: Ոչ գանձ կա այստեղ
Թաքուն, ոչ կճուճ, ոչ ճշմարտություն

Ցույց տվող հայելի: Ոչ իսկ գլուխներ
Սպանված կանանց՝ քո պես ագահ կամ
Ցավի գալարներ: Լոկ այն, ինչ տեսար. Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Թարգմանություն-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

մարդկություն

— Էդ ո՞նց եղավ, չեկար, չբողոքեցիր, չզգուշացրիր, որ հանկարծ աշխատավարձիցդ չպահենք:
— Ճիշտն ասած, վստահ էի, որ դուք նման բան չեք անի:
— Ո՞նց: Մենք գործատու ենք, դու իրավունք չունես վստահ լինես: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

Հայերեն, հայատառ, վիքիպեդիա

Սպառողական հոգեբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ուղեղների լվացքի հեշտ ու արագ մեր աշխարհը մարդու ինքնադրսևորման ու կայացման ճամփին դառնում է բաց դռների լաբիրինթոս, որտեղ հաճախ են մոլորեցնում ուղղորդող նշանները և ուղղորդում՝ մոլորեցնողները: Կողմնորոշման միակ հուսալի հենարանը մնում է սեփական փորձով յուրացրած գիտելիքը: Գիտելիք ստանալու և գիտելիք փոխանցելու կապուղին լեզուն է: Մեր հաղորդակցության հենքը և մեր գիտելիքների հիմքը մեր լեզուն է: Առանց լեզվի չկա աշխարհ, իսկ առանց մայրենի լեզվի չկա իմ աշխարհը: Մենք ապրում ենք ապագայում, ուր գիտելիքները ստեղծվում և տարածվում են վիրտուալ իրականության մեջ: Հայերեն Վիքիպեդիայի դերն ու նշանակությունը այս ապագայում կա և լինելու է մեր ինքնության սահման-տիրույթներից մեկը: Ամենակարևորներից մեկը, քանի որ Վիքիպեդիան բաց և մատչելի է բոլորի համար, բոլորինն է ու ոչ մեկինը՝ միաժամանակ: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Միտք-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

Լևոն Խեչոյան

Լևոն Խեչոյանին առաջին ու վերջին անգամ հանդիպեցի մի քանի ամիս առաջ, սովետական Էջմիածնի կյանքի մասին պատմող մի ներկայացման ժամանակ: Անբացատրելի մի նմանություն ուներ տատիկիս հետ. չհասկացա՝ գուցե հիվանդությո՞ւնն էր պատճառը: Հետո, երբ խոսեց, նմանեցնելու պատճառը գտա. ձայնը շատ հեռվից էր գալիս, հոգու խորքից: Իմ մասին, բացի անունիցս ու գրքիս կազմից, ուրիշ բան չգիտեր: Հենց զգաս, որ Տիեզերքում քեզանից մեծ ոչ մի բան չկա, ոչ մի բանից չես վախենա,- անսպասելի ասաց նա, հետո, զարմացած հայացքս բռնեց: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

Ազատության գաղափարը | Ռուդոլֆ Շտայներ

Բնականաբար,  քաղվածքները չեն կարող ամբողջությամբ ներկայացնել հեղինակի միտքը և այն ընկալելու  համար ահագին բացեր կթողնեն: Այնուհանդերձ, որոշեցի դնել: «Ազատության փիլիսոփայությունը» իմ իմացած այն քիչ գրքերից է, որ  մարդուն=ազատ_մարդուն սահմանում-ներկայացնում է ներսից՝  դուրսը թողնելով որպես մարդ-աշխարհ փոխազդեցության նկարագրություն: Չկա մարդ, կա … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Միտք-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

մարդահայ

1. Քիչ ենք, բայց հայ ենք:
2. Աթեիստ հայը հայ չէ:
3. Սամվել Ալեքսանյանը հայ չէ:
4. Վասակ Մամիկոնյանը հայ չէ: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ խառը կյանքից-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն